Նոյեմբերյան-Ոսկեպար, Թեղուտ-Դիլիջան ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց


Նոյեմբերյան-Ոսկեպար, Թեղուտ-Դիլիջան ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց

  • 09-12-2016 11:15:12   | Հայաստան  |  Հասարակություն

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 9-ի ժամը 11.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
 
Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը:
 
Վարդենյաց լեռնանցքում, Սպիտակի և Թասի ոլորաններին, Սարավան-«Զանգեր», Վանաձոր-Ստեփանավան-Ալավերդի, Նոյեմբերյան-Ոսկեպար, Թեղուտ-Դիլիջան ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:
 
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Լարսի անցակետը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար, իսկ բեռնատարների համար՝  անվաշղթաների կիրառման դեպքում:
 
Նոյյան տապան  -   Հասարակություն