Դեկտեմբերի 10-ի լույս 11-ի գիշերը Մարտունու պաշտպանական բնագծում հակառակորդը 32 անգամ կիրառել է հաստոցավոր ավտոմատ նռնականետ. ԼՂՀ ՊՆ


Դեկտեմբերի 10-ի լույս 11-ի գիշերը Մարտունու պաշտպանական բնագծում հակառակորդը 32 անգամ կիրառել է հաստոցավոր ավտոմատ նռնականետ. ԼՂՀ ՊՆ

  • 12-12-2016 09:40:52   | Արցախ (ԼՂՀ)  |  Քաղաքական

Դեկտեմբերի 10-ի լույս 11-ի գիշերը ղարաբաղա- ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի արևելյան ուղղության ողջ երկայնքով հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, այդ թվում՝ ինքնաձիգերից, գնդացիրներից, ,,ՈՒՏՅՈՍ,, տիպի զենքից և դիպուկահար հրացաններից հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 40 անգամ, հայկական դիրքերի վրա արձակելով ավելի քան 700 կրակոց:

Մարտունու պաշտպանական բնագծում ադրբեջանական զինուժը 32 անգամ կիրառել է նաև հաստոցավոր ավտոմատ նռնականետ /ՀԱՆ-17/ և 60 մմ-ոց ականանետ /8 արկ/: Ի պատասխան հակառակորդի սադրիչ գործողությունների, ՊԲ առաջապահ ստորաբաժանումները Մարտունու ուղղությամբ ձեռնարկել են ընդամենը երկու հակազդիչ քայլ և շփման գոտու ամբողջ երկայնքով շարունակել վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը:

ԼՂՀ  ՊՆ  մամուլի ծառայություն

Նոյյան տապան  -   Քաղաքական