Էդուարդ Շարմազանովը Բիշքեկում հանդիպել է Ղրղզական Հանրապետության վարչապետի հետ


Էդուարդ Շարմազանովը Բիշքեկում հանդիպել է Ղրղզական Հանրապետության վարչապետի հետ

  • 12-12-2016 13:17:55   | Ղրղզստան  |  Մամլո հաղորդագրություն

ՀՀ ԱԺ փոխնախագահ, ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի դիտորդական առաքելության ղեկավար Էդուարդ Շարմազանովը դեկտեմբերի 12-ին Բիշքեկում հանդիպել է Ղրղզական Հանրապետության վարչապետ Սոորոնբայ Ժեենբեկովի հետ:
 
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ընտրական գործընթացների ժողովրդավարական բնույթն ու թափանցիկությունը ՀԱՊԿ եւ Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններում: ՀՀ ԱԺ փոխխոսնակը կարեւորել է ՀԱՊԿ անդամ պետությունների համագործակցված, փոխշահավետ աշխատանքը միջազգային հարթակներում եւ շնորհավորել հանրաքվեի հաջող անցկացման առթիվ: Կողմերը քննարկել են նաեւ տնտեսական հարաբերությունների զարգացման անհրաժեշտությունը՝ հաշվի առնելով Եվրասիական տնտեսական միության հնարավորությունները: 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play