Լարված իրավիճակ «Նաիրիտ» գործարանի դիմաց. Նաիրիտցիները փակել են գլխավոր ճանապարհը (Տեսանյութ)


Լարված իրավիճակ «Նաիրիտ» գործարանի դիմաց. Նաիրիտցիները փակել են գլխավոր ճանապարհը (Տեսանյութ)

  • 12-12-2016 15:21:49   | Հայաստան  |  Հասարակություն



Արդեն 1.5 ժամ է, «Նաիրիտ» գործարանի մեծ թվով աշխատակիցներ «Նաիրիտ» գործարանի դիմացի գլխավոր ճանապարհը փակել են և հրաժարվում են այն բացել՝ հայտարարելով, որ կառավարության տված խոստումը հերթական անգամ «օդ դուրս եկավ»։

Այս պահին ժամանել են մեծ թվով ոստիկանության աշխատակիցներ ինչպես ոստիկանության Շենգավիթի բաժնից, այնպես էլ ժողովրդին հայտնի «կարմիր բերետները», ովքեր փորձում են աշխատակիցներին համոզել, որպեսզի ճանապարհը բացեն։ Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում ակցիայի մասնակիցներն ասում էին. «Խնդիր չկա. բացենք, բայց ամեն անգամ փափուկ բարձ են դնում մեր գլխի տակ՝ խոստանալով, որ խնդիրը կլուծվի, սակայն լրիվ այն պատմությունն է, երբ ասում են՝ «էշ մի սատկի, գարուն կգա»։ Մենք վճռական ենք ու պահանջում ենք, որպեսզի միայն նախարարը ժամանի, հակառակ դեպքում հերթական անգամ գալու են, հերթական անգամ ականջներից լապշա են կախելու ու խնդիրը չլուծեն։ Իսկ մեր պահանջն ի՞նչ է՝ մեր հալալ քրտինքով կուտակված աշխատավարձերի վճարումը, որը մի քանի ամիսներ է տևում»։

Լուսանկարները և տեսանյութը ՝ Գագիկ Շամշյանի

 

 

Նոյյան տապան  -   Հասարակություն