Եվրամիության և Կուբայի միջև հարաբերությունների բարելավման համաձայնագիր է ստորագրվել


Եվրամիության և Կուբայի միջև հարաբերությունների բարելավման համաձայնագիր է ստորագրվել

  • 12-12-2016 15:24:02   | Կուբա  |  Հասարակություն

Ինչպես տեղեկացնում է Interfax գործակալությունը, Եվրամիության ներկայացուցիչ Ֆեդերիկ Մոգերինիի և Կուբայի արտաքին գործերի նախարար Բրունո Ռոդրիգես Պարիլյայի միջև, ԵՄ անդամ 28 երկրների ներկայացուցիչների մասնակցությամբ, երկկողմ բարեկամական հարաբերությունների բարելավման համաձայնագիր է ստորագրվել:
 
Վերջինիս վերաբերյալ բանակցություններն արդեն մոտ մեկ տարի է, ինչ ձգձվում էին:
Ռոդրիգես Պարիլյայի խոսքերով, համաձայնագիրը Կուբայի և ԵՄ-ի միջև կխթանի փոխադարձ հարգանքի և դրական վերաբերմունքի միջոցով առաջադիմությանը:
Մինչ այդ, Կուբան Լատինական Ամերիկայում միակ երկիրն էր, որն ԵՄ-ի հետ առևտրի, միգրացիոն և մարդու իրավունքների ոլորտներում չուներ սույն համաձայնությունը: 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play