Էդուարդ Շարմազանովը բարձրացրել է Բիշքեկում հայկական խաչքարի տեղադրման հարցը


Էդուարդ Շարմազանովը բարձրացրել է Բիշքեկում հայկական խաչքարի տեղադրման հարցը

  • 12-12-2016 16:11:41   | Ղրղզստան  |  Մամլո հաղորդագրություն

 
ՀՀ ԱԺ փոխնախագահ, ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի դիտորդական առաքելության ղեկավար Էդուարդ Շարմազանովը Բիշքեկում հանդիպել է Ղրղզստանի խորհրդարանի նախագահ Չինիբայ Թուրսունբեկովի հետ:
Հանդիպման ընթացքում կողմերը կարեւորել են բարեկամական խմբերի ակտիվ գործունեությունը եւ քննարկել երկկողմ խորհրդարանական կապերի զարգացմանն առնչվող հարցեր:
 
ՀՀ ԱԺ փոխխոսնակը շնորհավորել է Չինիբայ Թուրսունբեկովին հանրաքվեի հաջող անցկացման առթիվ: Պարոն Շարմազանովը կարեւորել է պատգամավորների համագործակցված աշխատանքը խորհրդարանական վեհաժողովներում: Էդուարդ Շարմազանովը շեշտել է, որ ՀԱՊԿ անդամ պետությունների խորհրդարանականները չպետք է ձեռնարկեն քայլեր, որոնք չեն բխում ՀԱՊԿ անդամ երկրների շահերից:
ՀՀ ԱԺ փոխնախագահը բարձրացրել է նաեւ Բիշքեկում հայկական խաչքարի տեղադրման հարցը եւ նշել է, որ ակնկալում է իրենց աջակցությունը: 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն