Տավուշի մարզի սահմանամերձ Ներքին Կարմիրաղբյուր համայնքի գյուղապետարանում օրերս ավելի քան մարդաշատ էր: Համայնքի բնակիչների հոգսը թեթեւացնելու նպատակով , «Լուսավոր սահման» կամավորական նախաձեռնությունը բերել էր էլեկտրախնայող լուսադիոդային լամպեր, որոնց շնորհիվ այսուհետ գյուղացիները ավելի քիչ կվճարեն սպառված էլեկտրաէներգիայի դիմաց:
Մինչ գյուղացիներին լուսադիոդային ամպեր բաժանելը նախաձեռնության կազմակերպիչները սեինար անցկացրեցին նրանց հետ ծանոթացնելով լամպերի օգտագործման առավելությունների մասին: Սեմիանրի ավարտից հետո, նախաձեռնության հեղինակները համայնքի 300 ընտանիքներին 5–ական նման լամպ նվիրեցին, որպեսզի նրանք գործնականում համոզվեն դրանց արդյունավետության մեջ եւ հետագայում էլ լամպ գնելիս նախապատվությունը տան տան նման լամպերին ։
«Երիտասարդ ինժեներների ասոցիացիա» ՀԿ նախագահ Հովհաննես Կարապետյանը, ով միացել էր «Լուսավոր սահման» կամավորական նախաձեռնությանը,տեղեկացրեց, որ նախագծի առաջնային եւ միակ նպատակն է սահմանամերձ գյուղերի բնակիչներին էլեկտրաէներգիա տնտեսելու այլընտրանքային ուղի ներկայացնել. «Այս լամպերը ունենալով 3 տարվա երաշխիք եւ օգտագործելով 30 000 ժամ եւ ավելի, նվազեցնում են օգտագործած էլեկտրաէներգիան, որն էլ հնարավորություն է տալիս գյուղացիներին ավելի քիչ գումար վճարել եւ կատարել խնայողություն»: Նա տղեկացրեց նաեւ, որ լամպերի անսարքության դեպքում արտադրող ընկերությունը պարտավորվում է անվճար չաշխատող լամպերը փոխարինել նորերով:
Ներքին Կարմիրաղբյուր համայնքի գյուղապետ Մանվել Կամենդատյանի խոսքերով, նմանատիպ բարեգործական նախագիծը, որն իրականացվում է հենց սահմանամերձ համայնքում, օգնում է ժողովրդի սոցիալական վիճակը թեթեւացնելուն :
Նախաձեռնության անդամներից Հայկ Շեկյանը համայնքի բնակիչների հետ զրույցում ասաց. «Միջինացված հաշվարկով՝ յուրաքանչյուր լուսադիոդային լամպ իր արժեքը փոխհատուցում է օգտագործման 3-րդ ամսում, իսկ միայն երաշխիքային 36 ամսվա ընթացքում տնտեսում է առնվազն 24000 դրամ, չհաշված այն, որ որակյալ լամպերը կարող են ծառայել մինչև 10 տարի՝ այդպիսով խնայելով մոտ 80000 դրամ»:
Ըստ միջոցառման կազմակերպիչների, եթե Ներքին Կարմիրաղբյուրում ծրագիրը մեծ արյունքներ գրանցի, ապա այս նույն ծրագիրը կիրականացվի նաեւ Հայաստանի այլ սահմանամերձ գյուղերում եւ Արցախում: Նրանք տեղեկացրեցին, որ այս նախաձեռնության նպատակներից մեկն էլ կայանում է նրանում, որ լամպ մատակարարող ընկերությունները իրնց ապրանքները մատակարարեն նաև սահմանամերձ գյուղեր, որպեսզի գյուղացիները լամպերը փոխելու համար ստիպված չլինեն Երեւան հասնել։
Տեղեկացնենք, որ նախագծի կազմակերպիչներ «Սահման» ՀԿ-ն և «Շտիգեն» ընկերությունը 2016թ. նոյեմբեր և դեկտեմբեր ամիսներին Հայաստանում և արտերկրում հանգանակված գումարներով ձեռք կբերի որակյալ ԼԵԴ լամպերի մեծ քանակ, որը կտեղադրվի Տավուշի սահմանամերձ բնակավայրերի բնակիչների տներում, և արդեն առաջին ամսում ի ցույց կբերի տնային տնտեսությունների բյուջեների համար դրանց արդյունավետությունը: