ՄԱԿ-ում բանաձև է ընդունվել ահաբեկչության դեմ պայքարի վերաբերյալ


ՄԱԿ-ում բանաձև է ընդունվել ահաբեկչության դեմ պայքարի վերաբերյալ

  • 13-12-2016 12:27:07   |   |  Միջազգային

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն ահաբեկչության դեմ պայքարի ոլորտում միջազգային իրավական համագործակցության վերաբերյալ բանաձև է ընդունել: korrespondent.net-ի փոխանցմամբ` այդ մասին հայտնում է ուկրաինական առաքելությունը ՄԱԿ-ում: 
 
Նոր բանաձևը կոչ է անում պետություններին փոխանակվել տեղեկություններով օտարերկրյա ահաբեկիչ-զինյալների և ահաբեկաչական կազմակերպությունների մասին, այդ թվում կենսաչափական և կենսագրական տվյալների մասին տեղեկություններով: 
Բացի այդ, բանաձևի կետերից մեկում բոլոր պետություններին ուղղված կոչ է պարունակվում այն մասին, որ պետք է հասնել նրան, որպեսզի ահաբեկչությունների կազմակերպիչներն ու իրականացնողները և նրանց մեղսակիցները չշահարկեն փախստականի կարգավիճակը, ինչպես նաև քաղաքական շարժառիթներով նկրտումները հիմք չծառայեն անձի արտահանձնման մասին խնդրանքները մերժելու համար, որոնք կասկածվում են ահաբեկչությունների հետ կապ ունենալու մեջ: 
 
Նոյյան տապան  -   Միջազգային