Շվեդիայի արտգործնախարարը, չնայած իսրայելական իշխանությունների կողմից իրեն ընդունելու մերժումներին, պատրաստվում է մեկնել Իսրայել


Շվեդիայի արտգործնախարարը, չնայած իսրայելական իշխանությունների կողմից իրեն ընդունելու մերժումներին, պատրաստվում է մեկնել Իսրայել

  • 13-12-2016 14:17:51   | Շվեդիա  |  Միջազգային

Շվեդիայի արտաքին գործերի նախարար Մարգոտ Վալստրեմը հայտարարել է, որ մտադիր է այցելել Իսրայել` չնայած իսրայելական իշխանությունների կողմից իրեն ընդունելու մերժումներին: interafx-ի փոխանցմամբ` այս մասին գրում է The Jerusalem Post պարբերականը: 
 
Վերջինս հաղորդում է, որ Վալստրեմը հանդիպում է խնդրել Իսրայելի վարչապետ Բենյամին Նաթանյահույի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ, սակայն մերժում է ստացել «աշխատանքային գրաֆիկի անհամապատասխանության պատճառով»: 
Շվեդիայի արտգործնախարարության ղեկավարը մեկ անգամ չէ որ իսրայելական իշխանությունների քննադատությամբ է հանդես եկել: Նա, մասնավորապես, մեղադրել է Իսրայելին պաղեստինցիներին արտադատական  սպանությունների մեջև կոչ արել միջազգային հետաքննություն իրականացնել
 
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play