Օլանդը և Մերկելը կողմ են արտահայտվել Ռուսասատանի նկատմամբ պատժամիջոցների երկարաձգմանը
13-12-2016 15:51:15 | Գերմանիա | Միջազգային
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը երեքշաբթի կողմ են արտահայտվել Ռուսասատանի նկատմամբ սահմանափակող միջոցների ժամկետների երկարաձգմանը:
Interfax-ի փոխանցմամբ` համապատասխան հայտարարությունը նրանք արել են Բեռլինում կայացած մամլո ասուլիսի ընթացքում:
«Անհրաժեշտ է նորից երկարաձգել Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների ժամկետները` չնայած նրան, որ մենք կցանկանայինք այդ գործընթացում մեծ առաջընթաց տեսնել»,- հայտարարել է Գերմանիայի կանցլերը:
Իր հերթին Օլանդը նշել է, որ եթե մինսկյան պայմանավորվածությունները չիրականացվեն, ապա պատժամիջոցները կշարունակվեն: