Հալեպի հարցի կապակցությամբ Թուրքիան մոտակա օրերին կամրապնդի կապերը Ռուսաստանի հետ
13-12-2016 16:17:53 | Թուրքիա | Միջազգային
Թուրքիան մոտակա օրերին ինտենսիվ բանակցություններ կսկսի վարել Ռուսաստանի և այլ երկրների հետ Հալեպում տեղի ունեցող իրադարձությունների հետ կապված:
tass-ի փոխանցմամբ` այդ մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն:
«Մենք մեծ ջանքեր ենք գործադրում, որպեսզի դադարեցնենք Հալեպում և Սիրիայում բռնությունը: Մենք քննարկում ենք հրադադարի հաստատման և Ռուսաստանի, Իրանի և Պարսից ծոցի երկրների կողմից մարդասիրական օգնություն հասցնելու թեման: Մոտակա օրերին մենք կամրապնդենք մեր կապերը Ռուսաստանի և այլ երկրների հետ»,- հայտարարել է նախարարը: