Շարունակվում են մարզաձևերի երիտասարդների և պատանիների հավաքականների ավագ մարզիչների հաշվետվությունների տարեվերջյան լսումները


Շարունակվում են մարզաձևերի երիտասարդների և պատանիների հավաքականների ավագ մարզիչների հաշվետվությունների տարեվերջյան լսումները

  • 13-12-2016 16:31:40   | Հայաստան  |  Սպորտ

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանի մասնակցությամբ տեղի է ունեցել ձյուդոյի և բռնցքամարտի երիտասարդների և պատանիների հավաքականների ավագ մարզիչների հաշվետվությունների տարեվերջյան լսումները:
 
Բռնցքամարտի պատանիների հավաքականի ավագ մարզիչ Ֆեդյա Ալեքսանյանը տեղեկացրել է, որ Եվրոպայի առաջնությունում պատանի բռնցքամարտիկները նվաճել են 2 բրոնզե մեդալ, իսկ երիտասարդների հավաքականի ավագ մարզիչ Վազգեն Բադալյանը տեղեկացրել է Եվրոպայի առաջնությունում նվաճած 1 արծաթե և 3 բրոնզե մեդալի մասին: Աշխարհի առաջնությունում մեդալներ չեն նվաճվել: Մարզիչները նշել են, որ վատ արդյունքները պայմանավորված են ուսումնամարզական հավաքների քիչ անցկացմամբ և միջազգային մրցաշարերի մասնակցության փորձի պակասով: 
Նախարարը երիտասարդ հայ բռնցքամարտիկների այս տարվա Եվրոպայի առաջնության մասնակցությունը գնահատել է բավարար, սակայն անբավարար է գնահատել բռնցքամարտ մարզաձևում տիրող ընդհանուր վիճակը: «Պետք է աշխատանքներն այնպես կազմակերպել, որ արդյունքներն ավելի լավը լինեն: Դրա համար անհրաժեշտ է աշխատել համատեղ՝ սերնդափոխությունը ճիշտ կատարելու համար: Որպեսզի ունենանք մեծահասակների լավ հավաքական, լուրջ աշխատանք ունեն կատարելու պատանիների և երիտասարդների հավաքականների ավագ մարզիչները և մարզադպրոցներում աշխատող մարզիչները»,- ասել է նախարարը:
Հաշվետվությամբ հանդես են եկել նաև ձյուդոի պատանիների հավաքականի ավագ մարզիչ Կարեն Աբաղյանը և երիտասարդների հավաքականի ավագ մարզիչ Մարտին Սարգսյանը: Երկու հավաքականների ավագ մարզիչները նույնպես դժգոհ են իրենց սաների մարզական արդյունքներից: Մարզիչները ներկայացրել են, որ պատանի և երիտասարդ ձյուդոյիստները 2016 թվականին Եվրոպայի և աշխարհի առաջնություններում մեդալներ չեն նվաճել: 
Մարզիչների տեղեկացմամբ՝ անհաջող մասնակցությունների պատճառը ոչ բավարար թվով ուսումնամարզական հավաքների և միջազգային մրցաշարերին քիչ մասնակցությունն է: 
Հաշվետվությունն ընդունող աշխատանքային խումբը ձյուդոյի հավաքականների մարզիչների աշխատանքը գնահատել է անբավարար: 
 
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play