ԵԽ Մարդու իրավունքների հանձնակատարը կարեւորել է «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի նախագծի ընդունումը


ԵԽ Մարդու իրավունքների հանձնակատարը կարեւորել է «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի նախագծի ընդունումը

  • 14-12-2016 18:01:52   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը դեկտեմբերի 13-ին հեռախոսային քննարկում է ունեցել Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մուժնիեկսի հետ: Հեռախոսազրույցի ընթացքում կողմերը կարծիքներ են փոխանակել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք առաջնահերթությունների վերաբերյալ: Անդրադարձ է կատարվել նաեւ «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի նախագծին:
 
Հանձնակատարին են ներկայացվել նախագծում տեղ գտած այն դրույթները, որոնք միտված  են  Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի դերի բարձրացմանը, ինչպես նաեւ Պաշտպանի՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմի լիազորությունների հստակեցմանը:
 
Հանձնակատարն իր հերթին կարևորել է նախագծի ընդունումը, նշելով, որ այդ կարգավորումները կնպաստեն Հայաստանում Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության արդյունավետության բարձրացմանը:
 
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play