Ահազանգ.Վանաձորի թիվ 11 ավագ դպրոցի փոխտնօրենը միաժամանակ երկու դասարանի դասղեկ է
15-12-2016 12:48:45 | Լոռու մարզ | Իրավունք
ՔԱ Վանաձորի գրասենյակ են դիմել Վանաձորի քաղաքի մի շարք դպրոցների փոխտնօրեններ՝ հայտնելով Վանաձորի թիվ 11 ավագ դպրոցի փոխտնօրեն Ն. Նալբանդյանի կողմից անօրինական գործողություններ կատարելու մասին և աջակցություն ակնկալելով խնդիրը լուծելու հարցում:
Դիմումի բովանդակությունն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.
«Հարգելի պարոն Սաքունց,
Դիմում են Ձեզ քաղաքի որոշ դպրոցների փոխտնօրեններ: Նախ հայցում ենք Ձեր ներողամտությունը չներկայանալու համար բավականին պարզ պատճառներով:
Սեպտեմբեր ամսվա սկզբին դիմեցինք կրթության և գիտության նախարար պ-ն Լ. Մկրտչյանին նույն այս բովանդակությամբ նամակով և,ի զարմանս մեզ, ոչինչ չփոխվեց. Նամակով դիմել ենք նաև վարչապետի կրթության և գիտության գծով օգնական պ-ն Մուրադյանին, և նույնպես համապատասխան քայլեր չեն ձեռնարկվել:
Դիմում ենք Ձեզ մեծ ակնկալիքով, որ հարցը կհասցնեք համապատասխան ատյաններ: