Նախարար Վահան Մարտիրոսյանը հանդիպել է Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիին


Նախարար Վահան Մարտիրոսյանը հանդիպել է Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիին

  • 15-12-2016 14:17:13   | Վրաստան  |  Մամլո հաղորդագրություն

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը դեկտեմբերի 14-ին Թբիլիսիում հանդիպել է Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիին:
 
Հանդիպման ընթացքում քննարկվել են տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում երկկողմ համագործակցությանը վերաբերող հարցեր։
 
Բարձր գնահատելով համագործակցության ամուր հիմքերը՝ կողմերը նշել են, որ Հայաստանի և Վրաստանի միջև առանձնահատուկ գործընկերային հարաբերություններ 
են ձևավորված։
 
Հանդիպմանը ներկա են եղել նաև Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Գեորգի Գախարիան, ենթակառուցվածքների և տարածքային զարգացման նախարար Զուրաբ Ալավիձեն, ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի առաջին տեղակալ Արթուր Առաքելյանը, նախարարության աշխատակազմի ղեկավար Գագիկ Գրիգորյանը։
 
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական
տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play