Սիրիայում Հալեպի փախստականների վրա կրակ է բացվել. կա զոհ
15-12-2016 15:15:48 | Սիրիա | Հասարակություն
Շիա աշխարհազորայինները, որոնք հավատարիմ են Բաշար Ասադի ռեժիմին, կրակ են բացել Հալեպի վիրավոր փախստականների ուղղությամբ, որոնք քաղաքից տարհանվում էին կառավարության կողմից ստեղծված հատուկ միջանցքների օգնությամբ:
Korrespondent-ը հաղորդում է, որ կրակահերթի հետևանքով զոհվել է մեկ մարդ, ևս 4 հոգի ծանր հրազենային վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Հավելենք, որ երեկ ապստամբները հայտարարել են Հալեպում հակահարձակման մասին այն բանից հետո, երբ կառավարական ուժերին հաջողվում է վերահսկողություն սահմանել ողջ տարածքի վրա: