Եւրամիության դիրքորոշումը Հայկական Հարցի լուծման վերաբերյալ


Եւրամիության դիրքորոշումը Հայկական Հարցի լուծման վերաբերյալ

  • 15-12-2016 15:47:39   | Հայաստան  |  Վերլուծություն

(1-ին մաս)

 

Հայկական Հարցի լուծման վերաբերյալ Եւրամիության դիրքորոշումը, բնականաբար այդ թվում եւ Եւրամիությանը մաս կազմող երկրների, մինչեւ վերջերս, արտահայտվում էր Եւրոպական պառլամենտի «Հայկական Հարցի քաղաքական լուծման մասին» բանաձեւի բովանդակության ու հոդվածների շրջանակներում (18 հունիս 1987 թ.) (1):

 

Գործածում ենք «մինչեւ վերջերս» բառակապակցությունն այն նկատառումով, որ վերջին ժամանակահատվածում կարող էին ի հայտ գալ նոր դիրքորոշումներ: Իսկ եթե դրանք, այնուհանդերձ, ի հայտ չեն եկել տակավին, ապա մեր խնդիրն է հասնել նրան, որ ի նպաստ Հայկական Հարցի վերջնական եւ ամբողջական լուծման, դրանք ի հայտ գան Եւրոպական պառլամենտի (եւ ոչ միայն Եւրախորհրդարանի) դիրքորոշումներում:

 

Հայերի ցեղասպանության ճանաչման ու դատապարտման Եւրոպական պետությունների որոշումներում հիմնականում նշվում է Հայերի ցեղասպանության ճանաչման ու դատապարտման, բայց ոչ հատուցման հարցերը, ի տարբերություն օրինակ՝ Բոլիվիայի խորհրդարանի երկու պալատների ճանաչման ու դատապարտման բանաձեւի, որտեղ նշվում է ոչ միայն հատուցման, այլեւ այդ հարցում հայ ժողովրդին Բոլիվիայի անվերապահ աջակցության մասին, քանի որ Բոլիվիան, ինչպես նաեւ Եգիպտոսը, սահմանափակված չեն Եւրոպական պառլամենտի ընդունած բանաձեւի շրջանակներում (2):

 

Եւրոպական պառլամենտի վերոհիշյալ բանաձեւում Հայկական Հարցի քաղաքական լուծման Եւրոպական հայեցակարգը շարադրված է հետեւյալ կերպ.

ա) Հայերի կոտորածն ու բռնագաղթը, որ տեղի է ունեցել 1915-1917 թթ., որակվում է որպես ցեղասպանություն համաձայն՝ ՄԱԿ-ի «Ցեղասպանությանհանցագործությունըկանխարգելելուեւդրահամարպատժիմասին» Կոնվենցիայի (9 դեկտեմբեր 1948 թ.),

բ) հաշվի առնելով, որ տեղի է ունեցել ցեղասպանություն, ներկայի Թուրքայի Հանրապետությունը պարտավոր է ճանաչել ցեղասպանությունը, սակայն, առանց դրա համար հատուցման որեւէ հետեւանքի,

գ) եւ երրորդ, Հայկական Հարցի լուծումը Թուրքիայի Հանրապետությունում փոքրամասնությունների իրավունքների, դրանց վերականգման ու իրականացման հարց է, այդպիսի կարգավիճակ ունի:

 

Եւրոպական պառլամենտի բանաձեւի 2 հոդվածի առաջին պարբերության մեջ նշված է. «Եւրոպականպառլամենտը...

ԳտնումԷ, որողբերգականիրադարձությունները, որտեղիունեցան1915-1917 թվականներինՕսմանյանկայսրությանտարածքումհայերինկատմամբ, հանդիսանումենցեղասպանություն, համաձայն«Ցեղասպանությանհանցագործությունըկանխարգելելուեւդրահամարպատժիմասին» Կոնվենցիայի, ընդունվածՄԱԿ-իԳլխավորԱսամբլեայիկողմից1948 թվականիդեկտեմբերի9-ին»:

 

Եւրոպական պառլամենտի բանաձեւի 2 հոդվածի երկրորդ պարբերության մեջ գրված է.

«Եւրոպականպառլամենտը...

ՆշումԷմիաժամանակ, որժամանակակիցԹուրքիանպատասխանատուչիկարողհամարվելՕսմանյանկայսրությանհայբնակչությանողբերգությանհամարեւամենայնհաստատակամությամբընդգծումԷ, որպատմականայդիրադարձություններիճանաչումըորպեսցեղասպանության` առիթչիկարողհանդիսանալքաղաքական, իրավականկամնյութականորեւէպահանջիայսօրվաԹուրքիայինկատմամբ»:

 

Բանաձեւի 5-րդ հոդվածում փոքրամասնությունների իրավունքների մակարդակին իջեցված պարբերությունը (պարբերություններից մեկը, եթե ոչ գլխավորը) ձեւակերպված է այսպես.

«Նկատիունենալովտեղիունեցած(հայժողովրդի) ողբերգությունը, միանումէազգայինինքնատիպությունըզարգացնելունրացանկությանը, երաշխավորելուիրիրավունքներըորպեսփոքրամասնությունեւանարգելօգտվելումարդուեւքաղաքացիներիիրավունքներից, ինչպեսորդրանքսահմանվածենՄարդուիրավունքներիԵւրոպականկոնվենցիայիդրույթներումունրահամապատասխանարձանագրություններում»:

 

Այսինքն, այդ ամենը հանգեցվում է երկխոսության եւ Թուրքիայի Հանրապետության մեջ փոքրամասնությունների՝ հայերի եւ այլ ազգերի, իրավունքներին, ինչպես նշված է նաեւ բանաձեւի 3-րդ եւ 4-րդ հոդվածներում.

«3. Պահանջումէ(Եւրոպական) Խորհրդիցճնշումգործադրելներկայիսթուրքականկառավարությանվրա, որպեսզիվերջինսճանաչի1915-1917 թվականներիհայերիհանդեպկազմակերպվածցեղասպանությունըեւայդպիսովնպաստիքաղաքականերկխոսությանհաստատմանըԹուրքիայիեւհայերիլիազորպատվիրակներիմիջեւ:

4. Ելնումէնրանից, որհայժողովրդիդեմանցյալումերիտթուրքականկառավարությանկողմիցգործադրածցեղասպանությանմերժումըներկայիսթուրքականկառավարությանկողմից, ՀունաստանիհետգոյությունունեցողվիճելիհարցերումմիջազգայինիրավականնորմերիկիրառումիցհրաժարումըԿիպրոսում, թուրքականօկուպացիոնզորքերիպահպանումը, ինչպեսնաեւքրդականիրադարձություններիժխտումը, այդերկրում(Թուրքիայում) իսկականպառլամենտարդեմոկրատիայիբացակայությունը, անհատական, հասարակականուհատկապեսկրոնականազատություններիոտնահարումը՝այսամենըհանդիսանումենանհաղթահարելիարգելքներԵւրոպականՏնտեսականՀամագործակցությանկազմիմեջԹուրքիայիհնարավորընդունմանհարցիքննարկմանհամար»:

 

Ավելորդ չէ ասել, որ դեռեւս 1987 թ. հունիսի 18-ին ընդունված այս դիրքորոշումը չի համապատասխանում Հայկական Հարցի լուծման իրավական - քաղաքական բովանդակությանն ու սկզբունքներին, հատկապես, եթե նկատի առնվի, որ Հայկական Հարցի լուծման ուղղությամբ 1918-20 թթ. արդեն իսկ ընդունվել են որոշումներ, այդ թվում՝ Ռուսաստանի Կառավարության Դեկրետը «Թուրքահայաստանի մասին» («Արեւմտյան Հայաստանի մասին», 11 հունվար 1918 թ.), Հայաստան պետության անկախության դեֆակտո (de facto) ճանաչումը Փարիզի Վեհաժողովի ժամանակ՝ԴաշնակիցՏերություններիԳերագույն Խորհրդի կողմից (19 հունվար 1920 թ.) եւ դեյուրե (de jure) ճանաչումը ԴաշնակիցՏերություններիԳերագույն Խորհրդի կողմից (11 մայիս 1920 թ.), Սեւրի Խաղաղության պայմանագրի Հայաստանին վերաբերող հոդվածները (10 օգոստոս 1920 թ.), ԱՄՆ 28-րդ Նախագահ Վուդրո Վիլսոնի կայացրած Իրավարար վճիռը (22 նոյեմբեր 1920 թ.) եւ այլ որոշումներ, որոնք սակայն հետագայում շրջանցվել ու մոռացության են մատնվել Եւրոպական պետությունների ու նրանց կառույցների կողմից (3):

 

Ավելին, մեր ժամանակներում, երբ համեմատում ենք Եւրոպական պառլամենտի «Հայկական Հարցի քաղաքական լուծման մասին» բանաձեւը եւ Հայաստանի Հանրապետության եւ Թուրքիայի Հանրապետութայն միջեւ նախաստորագրված արձանագրությունները, համոզվում ենք, որ արձանագրությունները նույնությամբ կրկնում են բանաձեւի ձեւակերպումները եւ իրավական, քաղաքական ու բովանդակային իմաստով կազմում են բանաձեւի շարունակությունը (4):

 

Հետեւաբար, այս փաստերից մեկնած, պետք է ասել, որ այն հայկական կառույցներն ու կազմակերպությունները, որոնք հավակնում են Հայոց իրավունքները պաշտպանել Եւրախորհրդարանի եւ կամ Եւրոպական այլ կառույցների հետ համագործակցության միջոցով, պետք է հստակ պատկերացնեն, որ դրանք չեն ներկայացնում Հայկական Հարցի եւ Հայոց իրավունքների պաշտպանության իրական պատկերը եւ, ըստ այդմ, պետք է իմանան, որ խնդիր ունեն Եւրախորհրդարանի եւ Եւրոպական այլ կառույցների դիրքորոշման մեջ փոփոխություն իրականացնել: Այլ կերպ Հայկական Հարցի վերջնական եւ ամբողջական լուծման հնարավոր չէ հանգել եւ շատ ավելի հավանական է կցորդ դառնալ այդ կառույցների ժամանակակից քաղաքականության, որ իրականացվում է Մերձավոր Արեւելքում եւ որը ամենեւին չի բխում տարածաշրջանի ժողովուրդների ու պետությունների անվտանգության ու իրավունքների շահերից (5):

 

Ամեն կերպ պետք է խուսափել կցորդի կարգավիճակում հայտնվելու բախտից եւ գնալ Հայոց բոլոր իրավունքների պաշտպանության ճանապարհով եւ դրա նկատմամբ պետությունների, կողմերի ու կառույցների դիրքորոշման փոփոխության ու ճշգրտման՝ այնպես, ինչպես դա պահանջում է Հայկական Հարցի վերջնական եւ ամբողջական լուծման վերոնշյալ թղթածրարի իրավական – քաղաքական բովանդակությունը (6):

 

(Շարունակելի՝ «ԱՄՆ-ի դիրքորոշումը Հայկական Հարցի լուծման վերաբերյալ»)

 

 

Տիգրան Փաշաբեզյան`

Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Վարչապետ

      

10.12.2016 թ.

 

--------------------------

 

Ծանոթագրություն

1.           Տես, Եւրոպական պառլամենտի բանաձեւը «Հայկական Հարցի քաղաքական լուծման մասին», 18 հունիս 1987 թ., «Ուխտ Արարատի» պարբերական, թիվ 1 (19), մարտ-ապրիլ, 2010 թ., էջ 10-11:

2.           Տես, ԲոլիվիայիխորհրդարանիերկուպալատներըճանաչելենՀայոցցեղասպանությունը: Խորհրդարանիերկուպալատները«հաստատումենիրենցհավատարմությունըմարդուիրավունքներին, ճշմարտությանեւարդարությանարժեքներին, արտահայտումենիրենցզորակցությունըեւդատապարտումՀայոցցեղասպանությանեւհայժողովրդիդեմիրականացվածմարդկայինծանրհանցագործությանժխտողականությանքաղաքականությունը»: 21.04.2015 թ., Orer.am:

3.           Տես, «Հայերի ցեղասպանության ճանաչման, դատապարտման եւ հատուցման հարցերի շուրջ Արեւմտյան Հայաստանի Հանրապետության ռազմավարության մասին», 19.10.2014 թ.:

4.           Տես, Հայաստանի Հանրապետության եւ Թուրքիայի Հանրապետության միջեւ նախաստորագրված արձանագրություններ, «Ուխտ Արարատի» պարբերական, թիվ 2 (18), հոկտեմբեր-դեկտեմբեր, 2019 թ., էջ 8-9:

Տես, HDP Եւրոպայիներկայացուցչութեանկեդրոնինմէջ17 նոյեմբերինհանդիպումտեղիունեցածէԱրեւմտահայոցԱզգայինՀամագումարի(ԱԱՀ) պատուիրակութեանեւԺողովուրդներուԴեմոկրատականԿուսակցութեան(HDP-ի) ղեկավարութեանեւԵւրոպայիկառոյցիներկայացուցիչներունմիջեւ, 17.11.2016 թ., Arevelk.am:

(ԱրեւմտահայոցԱզգայինՀամագումարը(ԱԱՀ) պետք չէ շփոթել Արեւմտյան Հայաստանի Ազգային Խորհրդի (ԱՀԱԽ) հետ, հիմնված Շուշիում 2004 թ. - հեղ.)

5.           Տես, «Արեւմտյան Հայաստանի հայերի եւ Արեւմտյան Հայաստանի իրավունքների պաշտպանության իրավական-քաղաքական միասնական փաթեթ»ժողովածուն(հայերեն, ռուսերենկամանգլերեն), որըկարողեքձեռքբերել«Նոյյան Տապան» հրատարակչությունում զանգահարելով՝ (+374 60) 2764 62: Հասցեն՝ՀՀ, Երեւան, Իսահակյան28:- http://nt.am/am/ourpublication/9

 

Աղբյուրը` IA REX - Միջազգային փորձագիտական հանրությունկայք -  

http://www.iarex.ru/articles/53361.html

 

Նոյյան տապան  -   Վերլուծություն