Հալեպի շուրջ Ռուսաստանի և ԱՄՆ-ի բանակցությունները Ժնևում դադարեցված են
15-12-2016 18:53:16 | | Միջազգային
Ժնևում ռուս և ամերիկացի ռազմական փորձագետների ու դիվանագետների խորհրդակցությունները նվիրված սիրիական Հալեպում տիրող իրավիճակին դադարեցված են:
lenta-ի փոխանցմամբ` այդ մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարի տեղակալ Սերգեյ Ռյաբկովը:
«Մենք տեսնում ենք մեր ամերիկացի գործընկերների ամեն անգամ կրկնվող պահվածքի ալգորիթմը, հենց փորձագետները պայմանավորվածություն են ձեռք բերում, Ժնևում, Լոզանում կամ այլ վայրում սկսում են ինչ որ բան արձանագրել փաստաթղթի վրա, ապա անմիջապես գործընթացում ընգրկվում են անդրկուլիսյան խաղացողներ, որոնք գտնվում են Վաշինգտոնում»,- ասել է նա:
Ս. Ռյաբկովի խոսքերով` ամերիկայան վարչակազմի տարբեր օղակները ներկայացնող այդ ուժերը կատարում են ճշգրտումներ և գնում են նախնական դիրքեր: