Սպանության փորձ Վանաձորում. հարուցվել է քրեական գործ


Սպանության փորձ Վանաձորում. հարուցվել է քրեական գործ

  • 16-12-2016 15:38:06   | Լոռու մարզ  |  Իրավունք

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ` դեկտեմբերի 15-ին Վանաձորում տեղի ունեցած սպանության փորձի դեպքի առթիվ: 
 
2016 թվականի դեկտեմբերի 16-ին՝ ժամը 00.15-ին, Վանաձորի բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել առ այն, որ Վանաձորի բնակիչ, 1989 թվականին ծնված Դ.Քոչարյանը, պարանոցի շրջանում հրազենային վնասվածքով, տեղափոխվել է իրենց մոտ:
 
Ձեռնարկված անհետաձգելի քննչական գործողությունների արդյունքում պարզվել է դեպքի վայրը, որի զննությամբ հայտնաբերվել են հրազենի 2 պարկուճ, արնանման հետքեր:
 
Նախնական տվյալներով՝ 2016 թվականի դեկտեմբերի 15-ին առերևույթ հանցագործություն կատարած անձը, ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, ապօրինի կերպով կրած հրազենից Վանաձոր քաղաքի Ուսանողական փողոցում գտնվող սրճարանի մոտ կրակոցներ է արձակել նույն քաղաքի բնակիչ, 27-ամյա Դ.Քոչարյանի ուղղությամբ, սակայն իր կամքից անկախ հանգամանքներում հանցագործությունն ավարտին չի հասցրել:
 
Դեպքի առթիվ Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի և 235-րդ հոդվածի 1-ին մասերի հատկանիշներով:
 
Քրեական գործի շրջանակներում Դ.Քոչարյանը ճանաչվել է տուժող, էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, հարցաքննվել մի շարք վկաներ:
 
Նախաքննությունը շարունակվում է:
 
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նոյյան տապան  -   Իրավունք

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play