Միջազգային ֆիլատելիստական ցուցահանդեսն ամփոփվել է պարգևատրման արարողությամբ


Միջազգային ֆիլատելիստական ցուցահանդեսն ամփոփվել է պարգևատրման արարողությամբ

  • 16-12-2016 16:14:42   | Հայաստան  |  Մշակույթ

Երևանի քաղաքապետարանի ճեմասրահում բացված Հայաստանի անկախության 25-ամյակին նվիրված միջազգային ֆիլատելիստական ցուցահանդեսն ամփոփվել է, և   լավագույն հավաքածուների համար ֆիլատելիստները պարգևատրվել են դիպլոմով: Հայաստանի ֆիլատելիստների միության նախագահ Հովիկ Մուսայելյանը, շնորհակալություն հայտնելով Երևանի քաղաքապետարանին և անձամբ քաղաքապետին, նշել է, որ ցուցահանդեսի անցկացումը որոշակի տոն էր նամականիշերի սիրահարների համար, ինչը հնարավոր դարձավ քաղաքապետարանի և աջակից մյուս կառույցների հետ համատեղ աշխատանքի շնորհիվ:  
 
Ցուցահանդեսին աջակցելու համար Երևանի քաղաքապետարանը կազմկոմիտեի կողմից պարգևատրվել է հուշամեդալով և դիպլոմով: 
Միջոցառմանը ներկա Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը վստահեցրել է, որ քաղաքապետարանը մշտապես պատրաստակամ է աջակցելու նմանօրինակ նախաձեռնություններին, որոնք հատկապես ուղղված են մեր երկրի  ու պետականության դերի բարձրացմանը: 
18 մրցութային հավաքածուներից լավագույններն արժանացան ոսկե մեդալների: Խրախուսական պարգևներ հանձնվեցին նաև արտամրցութային հավաքածուների հեղինակներին:
 
 
Նոյյան տապան  -   Մշակույթ