Սուրեն Կարայանը և Քրիսիտիան Դանիելսոնը համաձայնագրեր են ստորագրել


Սուրեն Կարայանը և Քրիսիտիան Դանիելսոնը համաձայնագրեր են ստորագրել

  • 16-12-2016 18:25:49   | Բելգիա  |  Մամլո հաղորդագրություն

Դեկտեմբերի 16-ին Բրյուսել կատարած այցի շրջանակներում, ՀՀ Տնտեսական Զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը հանդիպում է ունեցել Եվրոպական Հանձնաժողովի Հարևանության և ընդլայնման բանակցությունների հարցերով Գլխավոր տնօրինության գլխավոր տնօրեն Քրիստիան Դանիելսոնի հետ:
 
Սուրեն Կարայանը վերահաստատել է հայկական կողմի հանձնառությունը` զարգացնելու և խորացնելու ՀՀ-ԵՄ համագործակցությունը հնարավոր բոլոր բոլոր ուղղություններով: 
 
Նախարար Սուրեն Կարայանը շնորհակալություն է հայտնել ԵՄ գործընկերներին՝ Եվրոպական Խորհրդի կողմից ՀՀ-ԵՄ ընդհանուր ավիացիոն գոտու համաձայնագրի բանակցային մանդատի հաստատման կապակցությամբ:  Նախարար Կարայանն ընդգծել է, որ ԵՄ կողմից տրամադրվող ֆինանսական աջակցությունը մեծ դերակատարություն ունի Հայաստանում իրականցվող բարեփոխումների գործընթացում:  Նախարարի խոսքով, վերջին տարիներին ԵՄ աջակցությամբ իրականացվել են և ներկայումս շարունակվում են բարեփոխումներն արդարադատության, մարդու իրավունքների պաշտպանության, էներգետիկայի, կրթության, մաքսային և հարկային քաղաքականության, գյուղատնտեսության, ՓՄՁ աջակցության, տարածքային կառավարման և այլ ոլորտներում: Քննարկման ընթացքում երկուստեք կարևորվել է ԵՄ աջակցության  շրջանակների ու ոլորտների ընդլայնումը:
 
ՀՀ Տնտեսական Զարգացման և ներդրումների նախարարը կարևորել է «ՀՀ-ԵՄ Գործընկերության առաջնայնությունների» բանակցային գործընթացը: «ՀՀ-ԵՄ Գործընկերության առաջնայնությունները» թույլ կտան արագ մշակել ՀՀ-ԵՄ Միասնական աջակցության շրջանակը 2018-2020թթ. համար, որի արդյունքում ԵՄ ֆինանսական աջակցությունը կուղղվի նպատակային բարեփոխումների իրականացմանը:    
Եվրոպական Հանձնաժողովի Հարևանության և ընդլայնման բանակցությունների հարցերով Գլխավոր տնօրինության գլխավոր տնօրեն Քրիստիան Դանիելսոնը իր գոհունակությունն է հայտնել նախօրեին տեղի ունեցած ՀՀ-ԵՄ հանդիպումների և բանակցությունների արդյունքների շուրջ` շեշտելով նախարար Սուրեն Կարայանի ներդրումը քննարկումների արդյունավետության գործում: Գլխավոր տնօրենի հետ քննարկվել են համագործակցության առաջնահերթությունները, հետագա ֆինանսական աջակցության ուղղությունները և մի շարք այլ օրակարգային հարցեր: 
Քրիստիան Դանիելսոնը բարձր  է գնահատել Եվրամիության աջակցության գործիքների վերաբերյալ նախարարության կողմից տարվող իրազեկման աշխատանքները: Քրիսիտան Դանիելսոնի խոսքով, Հայաստան-ԵՄ համագործակցությունն իրենց առաջնահերթություններից է: 
 
Հանդիպման ավարտին Սուրեն Կարայանը և Քրիստիան Դանիելսոնը ստորագրել են «Լավ որակավորումներ լավ աշխատանքի համար» և «Հանրային ֆինանսների կառավարում» ԵՄ բյուջետային աջակցության համաձայնագրերը:
 
Առաջին համաձայնագրով ԵՄ կտրամադրի 15.2 մլն եվրոյի աջակցություն, որով կօգնի բարելավել Հայաստանի աշխատաշուկայի արդյունավետությունը և աշխատուժի աշխատանքի տեղավորման հնարավորությունները` մասնավորապես շեշտադրելով գյուղատնտեսական զբաղվածությունը: 
Այն նաև նպատակ ունի բարելավելու աշխատուժի առաջարկի և պետական, մասնավոր հատվածի պահանջարկի բացհայտման և համապատասխանեցման մեխանիզմները տվյալների հավաքագրման և օգտագործման առավել արդյունավետ համակարգի միջոցով:
 
Երկրորդով` 10 մլն եվրո բյուջետային աջակցություն՝ աջակցելու հանրային ֆինանսների քաղաքականության ոլորտում բարեփոխումներին: 
Ծրագիչն ուղղված է լինելու հանրային ծախսերի հաշվետվողականությանը, թափանցիկությանն ու արդյունավետությանը, միջազգային չափանիշներին և փորձին համապատասխանությանը:
Ծրագիրն էլ ավելի կամրապնդի բյուջեի և դրա ծախսերի հաշվետվողականությունն ու թափանցիկությունը ավելի լավ հաշվապահական և աաուդիտորական գործունեության շնորհիվ ` համագործակցելով քաղաքացիական հասարակության և Ազգային ժողովի հետ, որպեսզի բյուջետավորման գործընթացը լինի ավելի ներառական: 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play