Թալիշում կառուցվելու են հատուկ ավաններ՝ մարտական փորձ ունեցող պատերազմի վետերաններով.«Թալիշ-սահմանամերձ բնակավայրեր» հայրենասիրական կազմակերպություն


Թալիշում կառուցվելու են հատուկ ավաններ՝ մարտական փորձ ունեցող պատերազմի վետերաններով.«Թալիշ-սահմանամերձ բնակավայրեր» հայրենասիրական կազմակերպություն

  • 24-12-2016 13:57:00   | Արցախ (ԼՂՀ)  |  Կազմակերպություններ

«ԹԱԼԻՇ-ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐ» ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԴԻՄՈՒՄԸ ՀԱՅՈՒԹՅԱՆԸ
 
Հարգելի՛ հայրենակիցներ
 
Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիան 2016թ. ապրիլի 2-ին ակնհայտ ցույց տվեց աշխարհին, որ տարածաշրջանում ապակայունացման օջախը Արևմտյան Մերձկասպիայի ժողովուրդների տարածքում արհեստականորեն ստեղծված հենց այդ երկիրն է։ Ցեղասպանության բարբարոսական ավանդույթների ժառանգորդը հանդիսացող ներկայիս թուրքերը և թուրք-ազերիները տարածաշրջանում ստեղծել են ահաբեկչության արդի տարբերակը։ Զարմանալի չէ, որ ԴԱԻՇ շարքերում շատ են Ադրբեջանից սերածները։ Տեղին է հիշել ահաբեկիչների հսկայական թվաքանակը, որոնց վարձել է Ադրբեջանը 1992-94թթ. Աֆղանստանից և Թուրքիայից։
Ինչպես այն ժամանակ, այնպես էլ այսօր Բաքվին աջակցում են թուրքական ֆաշիստական «Գորշ գայլեր» կազմակերպության ավազակները, Բաքվի նոր գործընկերների թվում են ԴԱԻՇ և քրեական այլ ավազակախմբերի ստահակները, որոնք Արցախի գյուղերում ամենադաժան ձևով սպանում էին խաղաղ բնակիչներին և գերված զինվորներին՝ չխնայելով ոչ ծերերին, ոչ կանանց, ոչ երեխաներին։ 
Այսպես է պատկերացնում զինվորական սխրագործությունը պաշտոնական Բաքուն։
Պետք է ենթադրել, թե Ադրբեջանի հաղթանակի պարագայում «քաղաքակիրթ» աշխարհը «ցավով» կընդուներ այդ ագրեսիայի հետևանքները և Արցախի բնակչության տեղահանումը որպես կատարված փաստ։ Տասնյակ հազարավոր հայ փախստականներին հետագայում միջազգային կազմակերպությունները կտային տարբեր տեսակի միգրացիոն դասակարգումներ և նրանց կսփռեին աշխարհով մեկ, ճիշտ այնպես, ինչպես արվեց Արևմտյան Հայաստանում 1894թ. մինչեւ 1923թ. Հայերի ցեղասպանությունից և 1988-1992թթ. Արցախի, Բաքվի և Սումգայիթի կոտորածներից հետո։
Այսօր վայրագ ոտնձգություններից Հայրենիքի պաշտպանությունը դառնում է օրախնդիր, դա մանավանդ վերաբերում է երկրի սահմանամերձ գոտիներին։ Փորձագիտական գնահատականների համաձայն՝ պոտենցիալ վտանգավոր շրջանների բնակչության հոգեկան վիճակի կայունությունը հիմնականում որոշվում է բնակչության խտության մակարդակով։ Բնակչության թվաքանակի կայուն կերպով աճող ցուցիչը պաշտպանվածության, տարածաշրջանի ապագայի հանդեպ վստահության զգացում է ներշնչում։ Խտության մակարդակի՝ կրիտիկականից ցածր նիշի իջնելը սպառնում է բնակչության զանգվածային արտահոսքով։ Ելնելով սրանից՝ անհրաժեշտ է արմատապես վերանայել երկրի տնտեսական կյանքը և միգրացիոն քաղաքականությունը։ Մասնավորապես, պետք է դիտարկել սահմանամերձ բնակավայրերում հատուկ ավանների ստեղծման հարցը, որոնք կհամալրվեն, առաջին հերթին, մարտական փորձ ունեցող պատերազմի վետերաններով, տարբեր երկրներից հայրենադարձված և պատերազմի բովում գտնվող այլ երկրներից եկած հայերով, ինչպես նաև Ադրբեջանից տեղահանվածների կարգավիճակ ունեցող մարդկանցով և նրանցով, ովքեր արդեն բնակություն են հաստատել ազատագրված և Արցախի Պաշտպանության բանակի կողմից վերահսկվող տարածքներում։
Առաջին նման բնակավայրը մենք ուզում ենք ստեղծել Թալիշ գյուղում՝ կամավորականների օգնությամբ։ Իրական պաշտպանություն զգալով՝ գյուղ կարող են վերադառնալ տեղի բնակիչները, որտեղ պահեստի զինվորների և սփյուռքի հայրենակիցների հետ միասին նրանք ոչ միայն իրենց հողը պաշտպանելու պարտավորություն կունենան, այլև իրավունք՝ օգտվելու նրա բարիքներից։ Մենք խորապես համոզված ենք, որ այսօր միայն բազմամիլիոնանոց հայկական սփյուռքի ոչ փոքր պոտենցիալի լիարժեք օգտագործումը թույլ կտա լուծել կենսականորեն կարևոր այնպիսի խնդիր, ինչպիսին է՝ Հայաստանի և Արցախի ռազմավարական ժողովրդագրական ներուժը հասցնել այնպիսի մակարդակի, որը կարող է համարվել անհրաժեշտ չափով բավարար։ 
 
Համաձայնությամբ Արցախի իշխանության հետ, մենք արդեն ձեռնամուխ ենք եղել դեպի սահմանամերձ շրջաններ միգրացիայի խթանման կազմակերպչական գործընթացին և հույս ունենք, որ աշխարհի հայության, ինչպես ապացուցվել է քանիցս, կարող է լիարժեք մասնակցել պատմական Հայրենիքի պաշտպանունակության և անվտանգության ամրապնդմանը։ 
 
Հարգելի՛ հայրենակիցներ, այս գործընթացն անշրջելի է, և մենք կոչ ենք անում աշխարհի հայերին համախմբվել Հայաստանի ու Արցախի ժողովրդի հետ և անել հնարավոր ամեն բան հանուն երկրի անվտանգության ապահովման և նրա սահմանների ամրացման։
Ուժեղ Հայրենիք՝ ուժեղ Սփյուռք։
Մեզ հետ են Աստված և մեր նախնիների հիշատակը։
 
«Թալիշ-սահմանամերձ բնակավայրեր» 
հայրենասիրական կազմակերպության
ՆԱԽԱԳԱՀ Էդ. Պոլատով (Պոլատիդիս) 
 
Մենք՝ ներքոստորագրյալներս, պաշտպանում և միանում ենք «Թալիշ-սահմանամերձ բնակավայրեր» հայրենասիրական կազմակերպության կոչին։
 
Հայաստանի Հանրապետության Հասարակական Խորհրդի նախագահ                   Վ. Մանուկյան
(1990-1991թ.թ. ՀՀ վարչապետ, 1992-1993թ.թ. ՀՀ պաշտպանության նախարար)
 
Գեներալ-մայոր           Ա. Տեր-Թադևոսյան (Կոմանդոս)
 
Արցախի Ինքնապաշտպանական ուժերի առաջին հրամանատար          Ա. Կարապետյան (Ագո)
 
Հայաստանի և Արցախի հույների «Պատրիդա» կազմակերպություն
 
Բանկային տվյալները
 
2474401233020000   AMD «Թալիշ-սահմանամերձ բնակավայրեր» 
Հայրենասիրական հասարակական կազմակերպություն
 
2474401233020010    USD  Patriotic Organization, "Talish - Border Settlement:" 
 
2474401233020020     EUR USD  Patriotic Organization, "Talish - Border Settlement:" 
 
2474401233020030 RUR Патриотическая общественная  организация
“Талиш – приграничные поселения”   
 
  

 
Նոյյան տապան  -   Կազմակերպություններ