«Սառցե սիրտը» սառցե շոուն խոստանում է մեծահասակներին և նրանց փոքրիկներին նվիրել անմոռանալի ձմեռային ճամփորդություն


«Սառցե սիրտը» սառցե շոուն խոստանում է մեծահասակներին և նրանց փոքրիկներին նվիրել անմոռանալի ձմեռային ճամփորդություն

  • 17-12-2016 14:32:54   | Հայաստան  |  Մշակույթ

Ամանորյա արձակուրդներին հրավիրում ենք բոլոր երեխաներին և նրանց ծնողներին արտասովոր ձմեռային ճամփորդության դեպի թովիչ մի աշխարհ, որտեղ ապրում են կախարդված արքայադուստրեր, զվարճալի խոսող ձնեմարդեր, խիզախ սառցահատներ և բարի տրոլլներ: Աշխարհ, որտեղ ոչ մի կախարդանք ի զորու չէ բաժանել երկու քույրերի, որտեղ ճշմարիտ ընկերությունն ու սերը ընդունակ են հալեցնել ամենակարծր սառույցը թե՛ դրսում, թե՛ մտերիմ մարդկանց սրտերում:
 
Բոլորի կողմից սիրված «Սառցե սիրտը» հեքիաթի հիման վրա ստեղծված գունեղ սառցե շոուն անտարբեր չի թողնի ոչ՛ երեխաներին, ո՛չ մեծերին: Աննայի, Էլզայի, Քրիստոֆի և Օլաֆի զարմանահրաշ ճամփորդությունը, ծանոթ մեղեդիները, բեմի դինամիկ տեսազարդարանքը և զվարճալի հանդերձները կգրավեն փոքրիկներին, իսկ մեծահասակները կարող են վայելել բարձրակարգ գեղասահքի և ժամանակակից պարային համարները: Դերերում ներգրավված են Ռուսաստանի գեղասահքի հավաքականի գործող սպորտսմեններ և լավագույն սառցե շոուների մենակատարներ: Գլխավոր դերերում բազմաթիվ սպորտային տիտղոսակիրներ Ալեքսեյ Ռոգոնովն ու Քրիստինա Աստախովան են: Գեղասահքի սիրահարները նրանց հիշում են 2016 թվականի գեղասահքի աշխարհի առաջնությունից, որտեղ նրանք փայլեցին իրենց արտասովոր արտիստիկ ծրագրերով և գերազանց կատարմամբ:
Ներկայացման պարուսույց-բեմադրիչ Նիկիտա Միայլովը համաշխարհային սառցե շոուների մենակատար է, պահանջված մարզիչ, սպորտային ծրագրերի և բազմաթիվ սառցե շոուների պարուսույց-բեմադրիչ, այդ թվում՝ Սանկտ Պետերբուրգի սառցե թատրոնի «Юнона и Авось», «Алиса в стране чудес» ներկայացումների, Եվգենի Պլյուշչենկոյի «Короли льда», «Снежный король», «Щелкунчик» սառցե շոուների, Պյոտր Չեռնեշովի «Парфюмер», «Джинглики», «Щелкунчик», «Лебединое озеро», «Чиполлино» ներկայացումների:
«Սառցե սիրտը» սառցե շոուի պրեմիերան տեղի է ունեցել Ձմեռային սպորտաձևերի տոներին և արժանացել է Ռուսաստանի Օլիմպիական կոմիտեի պատվոգրին:
Ներկայացումը դիտվում է մեկ շնչով, իսկ ստացած դրական հույզերը անպայմանորեն կդառնան ընտանեկան պատմության այն հաճելի հիշողություններից, որոնք միավորում և ջերմացնում են յուրաքանչյուր ընտանիքի:
Սպասում ենք մանուկներին և մեծերին մեր ներկայացմանը:
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play