Էրդողանը Կեյսարի քաղաքում կատարված ահաբեկչության մեղքը բարդել է Քուրդիստանի բանվորական կուսակցության վրա


Էրդողանը Կեյսարի քաղաքում կատարված ահաբեկչության մեղքը բարդել է Քուրդիստանի բանվորական կուսակցության վրա

  • 17-12-2016 16:25:17   | Թուրքիա  |  Միջազգային

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թաիբ Էրդողանը թուրքական Կեյսարի քաղաքում կատարված ահաբեկչության պատասխանատվությունը դրել է Քուրդիստանի բանվորական կուսակցության վրա:
 
Interfax-ի փոխանցմամբ` Թուրքիայի նախագահի հայտարարությունում, մասնավորապես, նշվում է. «Այս ահաբեկչության հետևում կանգնած է Քուրդիստանի բանվորական կուսակցություն անջատողաահաբեկչական կազմակերպությունը»: 
Միևնույն ժամանակ Էրդողանն ընդգծել է, որ կատարված ահաբեկչությունը ուղիղ կապ ունի քաղաքական կուրսի հետ, որը Թուրքիան իրականացնում է Սիրիայի և Իրաքի նկատմամբ: 
Ինչպես հաղորդվում է, ավտոբուսի պայթյունի արդյունքում զոհվել է 13 մարդ, վիրավորվել 55-ը: 
 
Նոյյան տապան  -   Միջազգային