Անցած գիշեր հակառակորդը հայկական դիրքերի ուղղությամբ արձակել է ավելի քան 1200 կրակոց.ԼՂՀ ՊՆ


Անցած գիշեր հակառակորդը հայկական դիրքերի ուղղությամբ արձակել է ավելի քան 1200 կրակոց.ԼՂՀ ՊՆ

  • 20-12-2016 12:14:57   | Արցախ (ԼՂՀ)  |  Քաղաքական

Դեկտեմբերի 19-ի լույս 20-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, այդ թվում՝ դիպուկահար հրացաններից հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է մոտ 40 անգամ՝ հայկական դիրքերի ուղղությամբ արձակելով ավելի քան 1200 կրակոց:
 
 ՊԲ առաջապահ ստորաբաժանումները պատասխան գործողությունների չեն դիմել: Շփման գոտու ողջ երկայնքով հայ դիրքապահները շարունակում են վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը և ապահովել առաջնագծի պաշտպանությունը:
 
 
ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն
Նոյյան տապան  -   Քաղաքական