ԱՄՆ-ն ու ՆԱՏՕ-ն որոշում են կայացրել Հայաստանի մասով


ԱՄՆ-ն ու ՆԱՏՕ-ն որոշում են կայացրել Հայաստանի մասով

  • 20-12-2016 17:32:32   | Հայաստան  |  Վերլուծություն

ՆԱՏՕ-ն ներկայում ակտիվացվել է մի շարք ուղղություններով, նախեւառաջ այն պատճառով, որ «գտնվել» է անվիճելի հակառակորդը, որպիսին դարձել է Ռուսաստանը: Մոսկվան շատ բան է արել թիվ մեկ հակառակորդի կարգավիճակը կրկին ձեռք բերելու համար:
 
Այս կապակցությամբ ՆԱՏՕ-ն ուժեղացնում է իր օպերացիոն դիրքերը Բալթյան-Կենտրոնական Եվրոպայի եւ Սեւծովյան-Միջերկրածովյան ուղղություններով, որտեղ Կովկասը մրցակցության ծայրամասից վեր է ածվում առանցքային տարածաշրջանի, որտեղ բախվել են ՆԱՏՕ-ի ու Ռուսաստանի, ինչպես նաեւ Թուրքիայի ու Իրանի շահերը:
Ընդ որում, Թուրքիայի ու Իրանի դիրքորոշումները, չնայած Ռուսաստանի հետ հարաբերություններին, մոտենում են ՆԱՏՕ-ի շահերին: Ռուսաստանն արդեն մի քանի տարի գտնվում է աշխարհքաղաքական ուժգնացող շրջափակման մեջ, եւ միջազգային հանրությունը հասկանում է, որ Մոսկվան Արեւմտյան հանրության լիարժեք մասը մնալու որեւէ շանս չունի:
Բնականաբար, դեռեւս լուրջ հակասություններ կան ՆԱՏՕ-ի անդամների, այդ թվում նաեւ՝ Դաշինքի առաջատար մասնակիցների միջեւ: Սակայն փաստարկները բավական ուժեղ են, նկատի ունենալով Ռուսաստանի գործողություններն Ուկրաինայում ու Սիրիայում: Մտահոգություններ կան, որ Ռուսաստանը, հայտնվելով շրջափակման մեջ, կփորձի այն ճեղքել այլ ուղղություններով: Այս կապակցությամբ ՆԱՏՕ-ն փորձում է ընդլայնել գործընկերների շրջանակը եւ թափանցում է Մերձավոր Արեւելք ու Հյուսիսային Աֆրիկա:
Հարավային Կովկասում արդեն ստեղծված են Վրաստանի հետ գործընկերության հուսալի պայմաններ, փորձեր են արվում ներգրավել Հայաստանին, թեեւ այն իրեն բավական թշնամական է պահում ՆԱՏՕ-ի հանդեպ:
Հարավային Կովկասում խաղը բավական բարդ է, եւ նույնիսկ Վրաստանի հետ ամեն ինչ հարթ չէ, որքան թվում է: Սակայն առանց Հայաստանի դժվար է ադապտացնել Հարավային Կովկասը, եւ ՆԱՏՕ-ն փորձելու է լուծել այդ խնդիրը:
Ոչ ԱՄՆ-ն, ոչ էլ ՆԱՏՕ-ն ուշադրություն չեն դարձնում, թե ներկայում ինչ ռեժիմ է իշխում Հայաստանում: Հայաստանին վերաբերվում են որպես Լատինամերիկյան երկրի, հնարավոր է հաշվի առնելով դավանաբանական ու աշխարհքաղաքական նշանակության որոշ պայմաններ:
ԱՄՆ-ն ու ՆԱՏՕ-ն վաղուց որոշում են կայացրել առ այն, որ Հայաստանի իշխող շրջանակները քրեական տիպի բավական հետամնաց խմբավորման նմուշ է, եւ չարժե ուշադրություն դարձնել դրա վրա: Հայաստանն աբսորբացվելու է ՆԱՏՕ-ին, անկախ նրանից՝ կցանկանա դա իշխող ռեժիմը, թե ոչ, որին թույլ չեն տա սակարկել:
Ընդ որում, իրավիճակը երկրում ավելի ու ավելի է վատանում: Այն, որ Հայաստանի պաշտպանության նոր նախարարը գրիբոյեդովյան ակումբի անդամ է, բավական է ծաղրի եւ ռուսական ագենտուրա համարելու համար:
Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի հեռանկարներից է կախված Դաշինքի գործունեությունը Թուրքիայի, Իրանի, Կենտրոնական Ասիայի ու Մերձավոր Արեւելքի ուղղությամբ: Արդյոք ներկայում անհրաժեշտ չափով ծավալվել է պայքարը Հարավային Կովկասի համար: Իհարկե, այդ պայքարն արդեն սկսված է, ընդ որում՝ մի քանի ուղղություններով, եւ տարածաշրջանը հեռացվելու է իր հարեւաններից, բացառությամբ Իրանի:
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Վերլուծություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play