Մարդու իրավունքների պաշտպանն աշխատանքային հանդիպում է ունեցել Բուլղարիայի Հանրապետության դեսպանի հետ


Մարդու իրավունքների պաշտպանն աշխատանքային հանդիպում է ունեցել Բուլղարիայի Հանրապետության դեսպանի հետ

  • 20-12-2016 18:38:45   | Հայաստան  |  Իրավունք

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր ընդունել է Բուլղարիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Մարիա Ցոցորկովա - Կայմակչիեվային:
 
Պաշտպանը շնորհավորել է նորանշանակ դեսպանին Հայաստանում դիվանագիտական առաքելություն սկսելու կապակցությամբ, ինչպես նաեւ կարեւորել է Բուլղարիայի եւ Պաշտպանի ինստիտուտի հետ համագործակցությունը մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում:
 
Հանդիպման ընթացքում քննարկվել են մարդու իրավունքների պաշտպանությանը վերաբերող մի շարք առաջնահերթություններ, այդ թվում՝ մարդու իրավունքների վերաբերյալ իրազեկվածության բարձրացմանը, Պաշտպանի աշխատակազմի կարողությունների ուժեղացմանը, երեխաների իրավունքների պաշտպանությանը վերաբերող հարցեր:
 
Հանդիպման ավարտին կողմերի միջեւ պայմանավորվածություն է ձեռք բերվել զարգացնելու երկկողմ համագործակցությունը՝ ընդլայնելով փոխգործակցության ոլորտները եւ դարձնելով այն շարունակական:
 
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ
 
 
 
 
Նոյյան տապան  -   Իրավունք