Հայտնի է «Մրցաշրջան– 2016»-ի լավագույն մարզիկների տասնյակը
20-12-2016 19:36:00 | Հայաստան | Սպորտ
Հայաստանի մարզական լրագրողների ֆեդերացիան հրապարակել է 2016 թվականի 10 լավագույն մարզիկների անունները:
Հարցմանը մասնակցել են ֆեդերացիայի անդամ 35 մարզական լրագրողներ: Նրանք Հայաստանի Հանրապետության 2016 թվականի լավագույն մարզիկ են ճանաչել Ռիո դե Ժանեյրոյի ամառային օլիմպիական խաղերի ոսկե մեդալակիր, հունա-հռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանին, որը մրցաշրջանի լավագույն մարզիկի կոչմանն է արժանանում երրորդ տարին անընդմեջ: