Արման Թաթոյանն աշխատանքային այց է կատարել Գեղարքունիքի մարզ


Արման Թաթոյանն աշխատանքային այց է կատարել Գեղարքունիքի մարզ

  • 22-12-2016 15:59:00   | Գեղարքունինքի մարզ  |  Իրավունք

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր աշխատանքային այց է կատարել Գեղարքունիքի մարզ: Այցի շրջանակներում Պաշտպանը եւ աշխատակազմի ներկայացուցիչները հանդիպել են Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանին եւ վերջինիս հետ քննարկել մարզում մարդու իրավունքների պաշտպանության հետ կապված խնդիրները, ինչպես նաեւ քաղաքացիների` այդ խնդիրներին առնչվող անհատական բողոքները:
 
Այնուհետեւ Պաշտպանը Գավառի պետական համալսարանում քննարկում է ունեցել համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի, ուսանողների եւ հասարակական կազմակերպությունների hետ: Ներկայացվել են Մարդու իրավունքների պաշտպանի լիազորություններին առնչվող սահմանադրական նոր կարգավորումները, քննարկվել են մարզում առկա խնդիրները՝ կապված կրթության, սեփականության, սոցիալական իրավունքների եւ հասարակական կազմակերպությունների գործունեության հետ:
 
Արման Թաթոյանը Մարդու իրավունքների պաշտպանի Գեղարքունիքի մարզային ստորաբաժանումում կատարել է նաեւ քաղաքացիների ընդունելություն  եւ ծանոթացել նրանց հարցերին:
 
 
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Իրավունք

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play