Քաղաքացիներին տրամադրվող անվճար իրավական օգնությունը կդառնա առավել մատչելի


Քաղաքացիներին տրամադրվող անվճար իրավական օգնությունը կդառնա առավել մատչելի

  • 22-12-2016 18:01:15   | Հայաստան  |  Իրավունք

 
ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն այսօր Կառավարության նիստի ընթացքում ներկայացրել է «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:
 
Նախարարի խոսքով՝ նախագծերի ընդունմամբ հստակեցվելու են օտարերկրյա փաստաբանների իրավունքների առանձնահատկությունները, փաստաբանների վերապատրաստման ընթացակարգերը, ընդլայնվելու են անվճար իրավաբանական օգնություն ստացող անձանց շրջանակները և առավել համապարփակ կարգավորում են ստանալու մի շարք ընթացակարգային հարցեր:
Արփինե Հովհաննիսյանը նշել է, որ նախագծով հստակեցվել են հանրային պաշտպան չհանդիսացող անձանց պետության կողմից երաշխավորված անվճար իրավաբանական օգնության տրամադրման գործընթացի հիմքերը: 
Նախարարն ընդգծել է, որ հանրային պաշտպանի գրասենյակը կարող է իրականացնել հանրային պաշտպանությունն այլ եղանակներով: «Եղանակներից առաջինը, երբ հանրային պաշտպան չհանդիսացող փաստաբանները, փաստաբանական դպրոցի ունկնդիրները այլ իրավաբաններ ընդգրկված կլինեն հանրային պաշտպանի գրասենյակի կողմից հատուկ ցուցակում և երկրորդը՝  հանրային պաշտպան չհանդիսացող փաստաբանները դատական ներկայացչություն կապահովեն և դրանց դիմաց վճարումները կկատարեն ինչպես հանրային պաշտպանի գրասենյակի և բյուջեի խնայողությունների հաշվին,  այնպես էլ ձևավորված գրասենյակի հատուկ ֆոնդի միջոցներից»,- ասել է Արփինե Հովհաննիսյանը և ընդգծել, որ այս կարգավորմամբ հնարավորություն է ստեղծվում քաղաքացիներին տրամադրվող անվճար իրավական օգնությունը դարձնել առավել մատչելի:
 
 
ՀՀ ԱՆ տեղեկատվության և 
հասարակայնության հետ կապերի վարչություն
 
Նոյյան տապան  -   Իրավունք

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play