Երևանում առաջին անգամ կայացավ «Armenian Gold star Awards 2016» կատարողական արվեստի մրցանակաբաշխությունը. (տեսանյութ և ֆոտոշարք)


Երևանում առաջին անգամ կայացավ «Armenian Gold star Awards 2016» կատարողական արվեստի մրցանակաբաշխությունը. (տեսանյութ և ֆոտոշարք)

  • 26-12-2016 21:34:49   | Հայաստան  |  Մշակույթ



Օրերս Երևանում կայացավ "Armenian Golden Star Awards-2016" կատարողական արվեստի առաջին հանրապետական մրցանակաբաշխությունը: Մոտ 30 անվանակարգերում հայտնի դարձան արվեստի տարբեր ճյուղերում իրենց գործունեությամբ անցնող տարվա լավագույնները ճանաչված ստեղծագործողների անունները:
 
Միջոցառման կազմակերպիչը Կատարողական արվեստի Համաշխարհային ասոցիացիան է` ի դեմս նախագահ Արման Ղուկասյանի:
Նպատակ ունենալով հայկական մշակույթը լավագույն ձևով ներկայացնել արտերկրում և խրախուսել հանրությանը ոչ այդքան հայտնի, սակայն տաղանդավոր ստեղծագործողներին, Կատարողական արվեստի համաշխարհային ասոցիացիայի ղեկավարությունն անձնական միջոցներով աջակցում է շատ երիտասարդների` նրանց ներկայացնելով միջազգային ամենատարբեր մրցույթ-փառատոններում: 
Չնայած պատկան մարմինների անտարբերությանը, Ա. Ղուկասյանն ուրախությամբ փաստում է, որ երկու տարվա գործունեության ընթացքում Կատարողական արվեստի համաշխարհային ասոցիացիայի հետ համագործակցող արվեստագետները տարբեր միջազգային մրցույթներից վերադարձել են հիմնականում հաղթանակներով` իրենց հետ բերելով 22 գրան պրի, 33 առաջին և ընդամենը չորս երկրորդ կարգի մրցանակ: 
 
Էլիզա Զախարյան, Ռուբեն Բաբայան, «Նոյյան Տապան»
Տեսանյութը և ֆոտոշարքը՝ «Նոյյան Տապան»-ի
Նոյյան տապան  -   Մշակույթ