Մեղրու լեռնանցքում աշխատում են արտակարգ ռեժիմով (Տեսանյութ)


Մեղրու լեռնանցքում աշխատում են արտակարգ ռեժիմով (Տեսանյութ)

  • 27-12-2016 12:37:16   | Սյունիքի մարզ  |  Մամլո հաղորդագրություն



Վերջին մի քանի օրերին հանրապետության ճանապարհների մեծ մասում ուժեղ բուք է ու մառախուղ։ Ստեղծված իրավիճակում ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ճանապարհները սպասարկող 35 ճանապարհաշինական ընկերություններն աշխատում են արտակարգ ռեժիմով։
 
Հայաստանի ամենաբարձր կետում՝ 2535մ բարձրության վրա գտնվող Մեղրու լեռնանցքում ևս ճանապարհաշինարարներն աշխատել են շուրջօրյա ռեժիմով։
 
«Շուրջօրյա, ամեն հերթափոխը 7 հոգի, 25 մարդ, 7 մաքրող, աղ ու ավազով բեռնված 5 ինքնաթափ մեքենա անընդմեջ աշխատել է,- ասաց «Մեղրի ՃՇՇՁ» ՓԲ ընկերության տնօրեն Ազատ Գասպարյանը՝ հավելելով, որ ունեն նաև անհրաժեշտ քանակությամբ պահեստավորված աղ ու ավազ։
 
Մեղրու լեռնանցքում հիմա ճանապարհն ամբողջությամբ մաքուր է։ Ճանշինի տնօրենի խոսքով՝ երեկվանից ձյունը դադարել է, սակայն շուրջօրյա հերթապահությունը շարունակվում է, քանի որ երբեմն - երբեմն նորից ձյուն է 
տեղում, ու մառախուղ է իջնում։
 
Այլ մանրամասներ՝ տեսանյութում...
 
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների
նախարարության լրատվական ծառայություն
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն