Սիրիական ընդդիմությունն իր աջակցությունն է հայտնել հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունների անցկացմանը


Սիրիական ընդդիմությունն իր աջակցությունն է հայտնել հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունների անցկացմանը

  • 28-12-2016 14:45:15   | Սիրիա  |  Միջազգային

Սիրիական ընդդիմության Բանակցությունների հարցով բարձրագույն կոմիտեի (ԲՀԲ) ղեկավար Ռիյադ Հիջաբը Սիրիայում հակամարտության քաղաքական կարգավորման շուրջ բանակցությունների մասին առաջարկն անվանել է իրական ջանքերի գործադրում խաղաղության հասնելու համար և հայատարել է, որ աջակցում է դրանց:  
 
Interfax-ի փոխանցմամբ` մամուլի համար նրա կողմից տարածված հաղորդագրությունում, մասնավորապես, ասվում է. «Մենք ողջունում ենք որոշ համաշխարհային տերությունների դիրքորոշումներում արձանագրված առաջընթացը և անկեղծ քաղաքական պայմանները, որոնք կարող են մեկնարկային կետ դառնալ սիրիացի ժողովրդի կողմից համաձայնության հասնելու ձգտումներն իրականություն դարձնելու ճանապարհին, որը կայունություն և անվտանգություն կբերի»: 
Ավելի վաղ, Ռուսաստանը, Իրանը և Թուրքիան հանդես էին եկել Աստանայում Սիրիայում հակամարտության քաղաքական կարգավորման շուրջ միջսիրիական բանակցություններ անցկացնելու նախաձեռնությամբ: Այդ գաղափարին իր աջակցությունն էր հայտնել Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը, ով համաձայնել էր Ղազախստանի մայրաքաղաքը տրամադրել որպես հարթակ այդ բանակցությունների անցկացման համար: 
Ռ. Հաջիբն իր հայտարարությունում նշել է, որ ԲՀԲ-ն կցանկանար ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերի համաձայն` Սիրիայի ողջ տարածքում հասնել կրակի դադարեցման: 
 
Նոյյան տապան  -   Միջազգային