Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը հյուրախաղերով կլինի Չինաստանում


Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը հյուրախաղերով կլինի Չինաստանում

  • 28-12-2016 17:35:18   | Հայաստան  |  Մշակույթ

Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը դեկտեմբերի 28-ին հյուրախաղերով մեկնում է Չինաստան, որտեղ էլ կդիմավորի Ամանորը։
 
Երիտասարդական նվագախումբը հրավերը ստացել է Պեկինի մշակույթի և ժամանցի կորպորացիայի (Beijing Culture and Entertainment Corporation) կողմից։ Նվագախումբն ունենալու է երկու համերգ՝ դեկտեմբերի 31-ին և հունվարի 2-ին, Չինաստանի Հայկոու քաղաքում։ 
Հայ երաժիշտների համերգային ծրագրերում ներկայացվելու են արիաներ իտալական հանրահայտ օպերաներից (Վերդի, Պուչինի), Մոցարտի, Չայկովսկու, Բիզեի, ինչպես նաև չինացի կոմպոզիտորների ստեղծագործություններ։
 
Եվ 2016-ի ավարտին Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը շնորհավորում է բոլորին ու հատկապես իր շատ սիրելի ունկնդրին առաջիկա տոների՝ Ամանորի և Սուրբ ծննդյան առթիվ։ Թող 2017-ը պարգևի խաղաղություն, բարօրություն բոլորի ընտանիքներին ու մեր երկրին։ 
 
 
 
Նոյյան տապան  -   Մշակույթ