Անցած գիշեր հակառակորդը հրաձգային զենքերից արձակել է ավելի քան 750 կրակոց.ԼՂՀ ՊՆ


Անցած գիշեր հակառակորդը հրաձգային զենքերից արձակել է ավելի քան 750 կրակոց.ԼՂՀ ՊՆ

  • 29-12-2016 12:02:04   | Արցախ (ԼՂՀ)  |  Քաղաքական

Դեկտեմբերի 28-ի լույս 29-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի տարբեր ուղղություններով հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 40 անգամ, որի ընթացքում հրաձգային զենքերից արձակել է ավելի քան 750 կրակոց: Առավել ինտենսիվ խախտումներ են արձանագրվել շփման գոտու արևելյան /Ակնա/ ուղղությամբ:
 
ԼՂՀ Պն-ից հայտնում են՝   ՊԲ առաջապահ ստորաբաժանումները պատասխան գործողությունների չեն դիմել: Իրավիճակը լրիվությամբ գտնվում է հայկական ուժերի զգոն վերահսկողության ներքո:
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play