Առաջին անգամ Երևանում կայացավ “Handes Awards’’ 2016 մրցանակաբաշխությունը (տեսանյութ եւ ֆոտոշարք)


Առաջին անգամ Երևանում կայացավ “Handes Awards’’ 2016 մրցանակաբաշխությունը (տեսանյութ եւ ֆոտոշարք)

  • 29-12-2016 15:12:01   | Հայաստան  |  Մշակույթ



Երգի, պարի, նորաձևության, հաղորդավարական և դերասանական արվեստի ոլորտի մոտ 70 ներկայացուցիչներ օրերս պարգևատրվեցին առաջին անգամ անցկացվող “Handes Awards’’ 2016 մրցանակաբաշխության շրջանակներում: 
 
Միջոցառման կազմակերպիչը «Հանդես» պրոդաքշն է, որի ղեկավար Արման Կարապետյանի տեղեկացմամբ` արվեստի տարբեր ոլորտներում լավագույնը ճանաչված մասնակիցների ընտրությունը կատարվել է համացանցային քվեարկության և ժյուրիի մասնագիտական գնահատականի միջոցով: 
Մրցանակաբաշխության կազմակերպչի խոսքերով` “Handes Awards’’-ը նմանատիպ այլ միջոցառումներից հիմնականում տարբերվում է նրանով, որ հայտնի արտիստների հետ միասին ելույթ են ունենում նաև սկսնակ կատարողները, ովքեր տաղանդավոր են և սեփական ջանքերի շնորհիվ ձեռք են բերել  բեմում ելույթ ունենալու իրավունքը: 
 
Միջոցառման լուսանկարներն այստեղ
 
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
Ռուբեն Բաբայան, «Նոյյան Տապան» 
 
Նոյյան տապան  -   Մշակույթ