Աֆղանստանում մեկ օրվա ընթացքում ոչնչացվել են 40-ից ավելի թալիբներ


Աֆղանստանում մեկ օրվա ընթացքում ոչնչացվել են 40-ից ավելի թալիբներ

  • 29-12-2016 13:38:06   | Աֆղանստան  |  Հասարակություն

Աֆղանստանում մեկ օրվա ընթացքում ոչնչացվել է արմատական «Թալիբան» շարժման առնվազն 42 զինյալ:
 
Interfax-ի փոխանցմամբ` «Թալիբան» շարժման զինյալների ոչնչացման գործողություններին մասնակցել են Աֆղանստանի ազգային անվտանգության և պաշտպանության ծառայությունները` նպատակ ունենալով պաշտպանել մարդկանց կյանքերն ու ունեցվածքը: Արդյունքում ոչնչացվել է 42 զինյալ, 36-ը` ստացել են մարմնական վնասվածքներ և ևս 9-ը` ձերբակալվել են: 
Կառավարական բանակի զինծառայողների շարքերում զոհվածների մասին տեղեկատվություն առայժմ չի հաղորդվում: 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play