Սահմանային իրավիճակի հարցով միջազգային կառույցների հետ աշխատանք է տարվում. ԱԳՆ


Սահմանային իրավիճակի հարցով միջազգային կառույցների հետ աշխատանք է տարվում. ԱԳՆ

  • 29-12-2016 13:45:02   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

Արտգործնախարարությունը համապատասխան գործողություններ է իրականացնում Տավուշի սահմանում առաջացած իրավիճակի հետ կապված. այս մասին «Ա1+»-ի հետ զրույցում նշեց Տիգրան Բալայանը։ Մասնավորապես՝ խոսքը միջազգային կառույցների հետ աշխատանքին է վերաբերում։

Մեր հարցին, թե ինչի հետ կարելի է կապել այս լարվածությունը, Տիգրան Բալայանը նշեց. «Ադրբեջանի գործողությունները վաղուց դադարել են որևէ տրամաբանության մեջ տեղավորվել»։

Հիշեցնենք, այսօր, վաղ առավոտյան ՀՀ Տավուշի մարզի Չինարի գյուղից դեպի հարավ- արևելք ընկած պետական սահմանի հատվածում, ադրբեջանական զորքերը ձեռնարկել են դիվերսիոն ներթափանցման փորձ։ ՀՀ զինված ուժերը մարտի են բռնվել հակառակորդի հետ։ Կիրառվում է դիպուկահարների և նռնականետերի կրակ, որը շարունակվում է։ ՀՀ ԶՈւ- երը լիովին վերահսկում են իրավիճակը՝ կանխելով հակառակորդի ոտնձգությունները։

 

 

Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play