Սիրիայի բանակը դեկտեմբերի 30-ին կդադարեցնի ռազմական գործողությունները ողջ երկրի տարածքում


Սիրիայի բանակը դեկտեմբերի 30-ին կդադարեցնի ռազմական գործողությունները ողջ երկրի տարածքում

  • 29-12-2016 16:33:11   | Սիրիա  |  Միջազգային

Սիրիայի բանակը դեկտեմբերի 30-ից սկսած կդադարեցնի ռազմական գործողությունների Սիրիայի ողջ տարածքում:
 
tass-ի փոխանցմամբ` այդ մասին հաղորդվում է Սիրիայի զինված ուժերի հրամանատարության կողմից տարածված հայտարարությունում, որում, մասնավորապես, ասվում է. «Մի շարք ուղղություններով Սիրիայի զինված ուժերի կողմից ձեռք բերված հաղթանակներից ու հաջողություներից հետո հրամանատարությունը հայտարարում է Սիրիայի արաբական հանրապետության ողջ տարածքում դեկտեմբերի 30-ից ռազմական գործողությունների լիարժեք դադարեցման մասին»: 
Նշվում է, որ հրադադարը չի տարածվելու «Իսլամական պետություն» և «Ջեբհաթ ան Նուսրա» ահաբեկչական, ինչպես նաև նրանց հետ համագործակցող զինված խմբավորումների վրա: 
 
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play