«Երիտասարդական օպերային ծրագրի» մասնակից Տիգրան Օհանյանն արժանացել է պատվավոր 1-ին մրցանակի


«Երիտասարդական օպերային ծրագրի» մասնակից Տիգրան Օհանյանն արժանացել է պատվավոր 1-ին մրցանակի

  • 29-12-2016 17:33:31   | Ռուսաստան  |  Մշակույթ

 Շուրջ երկու ամիս Ռուսաստանի «Կուլտուրա» ալիքի «Մեծ օպերա» միջազգային հեռուստամրցույթում Հայաստանը ներկայացնում էր հանրապետական և միջազգային մրցույթների դափնեկիր, ՀՀ նախագահի երիտասարդական մրցանակակիր, «Երիտասարդական օպերային ծրագրի» մասնակից Տիգրան Օհանյանը (ղեկավար` Լևոն Ջավադյան):
 
     Մրցույթի մրցանակաբաշխությունը տեղի է ունեցել Մոսկվայի Մեծ թատրոնում: Մրցույթի հեղինակավոր միջազգային ժյուրիի որոշմամբ` երիտասարդ տենոր Տիգրան Օհանյանն արժանացել է պատվավոր 1-ին մրցանակի: Հեռուստադիտողների քվեարկության արդյունքում մրցույթում հաղթող է ճանաչվել ՌԴ ներկայացուցիչ Քսենյա Նեստերենկոն:
 
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play