Սերգեյ Շոյգուն հայտարարել է Սիրիայում ռուսական զորքերի թվի կրճատման հնարավորության մասին
29-12-2016 18:25:45 | Ռուսաստան | Միջազգային
Սիրիայում ռուսական զորքերի խմբավորման թիվը կարող է կրճատվել: Interfax-ի փոխանցմամբ` այդ մասին հայտարարել է ՌԴ Պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն:
Նրա խոսքերով` Սիրիայի տարածքում ռուսական զորքերի թվի կրճատման համար ստեղծվել են բոլոր նախապայմանները:
Նա նշել է, որ բոլոր խմբավորումները, որոնց հետ բանակցություններ են վարվել, համապատասխան փաստաթուղթ են ստորագրել:
Իր հերթին արևմտյան ԶԼՄ-ները գրել են, որ սիրիական ընդդիմության ներկայացուցիչները հինգշաբթի հայտարարել են, որ համաձայն են դադարեցնել կառավարական ուժերի դեմ ուղղված ռազմական գործողությունները: