Բրազիլիայում Հունաստանի դեսպանի մեքենայում մոխրացած դիակ է հայտնաբերվել


Բրազիլիայում Հունաստանի դեսպանի մեքենայում մոխրացած դիակ է հայտնաբերվել

  • 30-12-2016 11:22:17   | Բրազիլիա  |  Հասարակություն

Ռիո-դե-Ժանեյրոյում մեքենա է հայտնաբերվել, որը վարձակալությամբ վերցրել էր Բրազիլիայում անհետ կորած Հունաստանի դեսպանը, գրում է Interfax-ը:
 
Աղբյուրի տեղեկացմամբ, մեքենան ամբողջությամբ այրված է եղել, որի ներսում ոստիկանները մարդու դի են հայտնաբերել: Անձի ինքնությունը պարզելու համար մոխրացած մարմինն անմիջապես ուղարկվել է փորձաքնության:
Ամենայն հավանականությամբ մեքենայում գտնվել է 59-ամյա Կիրիակոս Ամիրիդիսը, ով հանդիսանում է Բրազիլիայում Հունաստանի արտակարգ և լիազոր դեսպանը: Վերջինիս անհետացման մասին ոստիկաններին օրեր առաջ իր մտահոգությունն էր հայտնել նրա կինը:
Այժմ Բրազիլիայի ոստիկանությունը հետախուզում է մի քանի վարկածներ կապված դեսպանի մահվան հանգամանքների հետ: Ըստ իրավապահ մարմինների` դեպքը նման չէ առևվանգման, քանի որ Ամիրիդիսի ընտանիքի հետ ոչ ոք չի կապվել, և որպես փրկագին ոչինչ չի պահանջել:
Հաղորդվում է, որ Հունաստանի դեսպանը Ռիո-դե-Ժանեյրո էր մեկնել ամանօրյա տոները նշելու համար:   
 
Նոյյան տապան  -   Հասարակություն