Դավիթ Լոքյանը այցելել է Տավուշի մարզի պաշտպանական դիրքեր, շհորհավորել զինվորականներին Ամանորի առթիվ


Դավիթ Լոքյանը այցելել է Տավուշի մարզի պաշտպանական դիրքեր, շհորհավորել զինվորականներին Ամանորի առթիվ

  • 30-12-2016 11:42:31   | Տավուշի մարզ  |  Մամլո հաղորդագրություն

Դեկտեմբերի 29-ին ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Դավիթ Լոքյանը այցելել է Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանի Բաղանիս, Կոթի համայնքներ , եղել տարածաշրջանում տեղակայված զորամասի գումարտակում, որը սահմանի պաշտպանություն է իրականացնում: 
 
Նախարարը զրուցել է զինծառայողների հետ, շնորհավորել  հայրենիքի սահմանները պաշտպանող զինծառայողներին;
 
<<Շնորհավորում եմ սիրելի զինվորականներ Ամանորի առթիվ, ցանկանում եմ, որ 2017 թ-ին կարողանաք անփորձանք ծառայություն իրականացնել, պաշտպանել երկիրը: Վստահ եմ, որ դա դուք կանեք, միայն անվտանգ եղեք, սա շատ կարևոր  է: Շնորհավորում եմ նաեւ ձեր  ընտանիքներին,  հարազատներին, ցանկանում եմ, որ 2017 թ-ին մեր զինվորականների ապրելու պայմաններն էլ ավելի լավանան և դիրքերում, և ընտանիքներում: Սա շատ կարևոր  է եւ մենք որպես կառավարություն,  պետք է  աստիճանաբար լուծենք բոլոր խնդիրները,   ցույց տանք, թե մեզ համար ինչքան  կարևոր է հայ զինվորը, դիրքերում գտնվող զինծառայողը >>,- ասել է Դավիթ Լոքյանը: 
 
 
ՏԿԶՆ հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են՝ Ամանորի առթիվ նախարարը նվերներ է հանձնել զինվորականներին,  նաեւ պատրաստակամություն հայտնել օժանդակելու պաշտպանական որոշակի կառույցների տեխնիկական ուժեղացման հարցում:
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն