Պարզվել է մանր կենդանիների նստակյաց կյանքի պատճառը


Պարզվել է մանր կենդանիների նստակյաց կյանքի պատճառը

  • 30-12-2016 13:26:10   | ԱՄՆ  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

Ամերիկացի և արգենտինացի գիտնականները ուսումնասիրությունների արդյունքում պարզել են, որ մանր կենդանիների նստակյաց կյանք վարելու պատճառ է հանդիսանում նրանց սննդակարգը: Այս մասին հաղորդում է Lenta.ru-ն:
 
Մկների վրա անցկացված փորձաքննությունից պարզ է դարձել, որ փոքրամարմին կենդանիների մոտ քաշի ավելացումը խոչընդոտել է նրանց շարժունականությանը:
Կենդանիներից բաղկացած երկու խմբերը 18 շաբաթվա ընթացքում ապրել են միևնույն միջավայրում: Առաջին խումբը սնվել է միայն դիետիկ մթերքներով, իսկ երկրորդը` ավելորդ ճարպ պարունակող սննդամթերքով: Արդյունքները ցույց են տվել, որ կրծողների երկրորդ խումբը, որն ավելի շատ քաշ է հավաքել հետազոտությունների չորրորդ շաբաթում արդեն ավելի ծույլ է եղել, քան առաջինը:
Գիտնականները նախատեսում են հետևել կենդանիների գործողություններին նաև նրանց քաշի կորստի դեպքում:
 
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ