Տավուշի մարզի եւս 3 համայնքների բնակիչներն Ամանորը կդիմավորեն Էլեկտրախնայող տներում


Տավուշի մարզի եւս 3 համայնքների բնակիչներն Ամանորը կդիմավորեն Էլեկտրախնայող տներում

  • 31-12-2016 11:30:38   | Տավուշի մարզ  |  Բարեգործություն

Օրերս Տավուշի մարզի սահմանամերձ Բերքաբեր, Դովեղ եւ Ոսկեպար համայնքների մարզպետարաններում  ավելի քան մարդաշատ էր: Գյուղացիների  առօրյա հոգսերը թեթեւացնելու նպատակով  այս անգամ «Լուսավոր սահման» բարեգործական կամավորական նախաձեռնությունն այցելեց  վերոնշյալ մարզեր իր հետ բերելով էլեկտրախնայող լուսադիոդային լամպեր, որոնց շնորհիվ այսուհետ գյուղացիները ավելի քիչ կվճարեն իրենց սպառած էլեկտրաէներգիայի դիմաց քան նախկինում էր:  
 
ՀՀ էներգետիկայի և բնական ռեսուրսների փոխնախարար Հայկ Հարությունյանը նշեց, որ նախաձեռնության նպատակն էր ապացուցել մի քանի գաղափար, մասնավորապես՝ սոցիալական աջակցություն՝ սուբսիդավորման ծրագրերի տեսքով, կառավարման արդյունավետ մոդելի փորձարկում: «Սկզբնական էտապում կառավարությունը նախաձեռնեց սահմանամերձ շրջաններում իրականացնել էլ.էներգիայի և գազի վարձերի սուբսիդավորում, սակայն որոշ ժամանակ հետո հարց ծագեց՝ ինչո՞ւ վարձերը սուբսիդավորել, եթե կարելի է շատ ավելի նվազ ծախսերով տարեկան բյուջեից սուբսիդավորման համար նախատեսված միջոցները ծախսել տնտեսող լամպեր ձեռք բերելու նպատակով: Այդպես առաջացավ նախաձեռնության գաղափարը», - ընդգծեց փոխնախարարը: 
Միջոցառման կազմակերպիչների խոսքերով,  ծրագիրը շարունակում է էներգախնայող-էներգաարդյունավետ լամպերի տեղադրման առաքելությունը Հայաստանի սահմանամերձ համայնքներում, եւ  դա էր պատճառը, որ  նախաձեռնության ներկայացուցիչները, ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների փոխնախարար Հայկ Հարությունյանի գլխավորությամբ, օրերս  այցելել են սահմանամերձ Տավուշի մարզի  Բերքաբեր, Դովեղ և Ոսկեպար համայնքներ, որտեղ    միջոցառման կազմակերպիչները  սեմինար  են անցկացրել գյուղացիների համար՝ տեղեկացնելով լուսադիոդային լամպերի կիրառման արդյունավետության,   նախաձեռնության հիմնական նպատակների ու արդյունքների մասին:
 
Ինչպես Տավուշի մարզի Ներքին Կարմիրաղբյուր համայնքի գյուղացիներին,  այնպես էլ  Բերքաբեր, Դովեր եւ Ոսկեպար համայնքի գյուղացիներին նախաձեռնության անդամները  նվիրեցին 5-ական նման լամպեր, որպեսզի նրանք գործնականում համոզվեն  դրանց արդյունավետության  մեջ եւ հետագայում   լամպեր   գնելիս  ճիշտտ ընտրություն  կատարն:
«Երիտասարդ ինժեներների ասոցիացիա» ՀԿ նախագահ Հովհաննես Կարապետյանը, ով միացել էր «Լուսավոր սահման» կամավորական նախաձեռնությանը, տեղեկացրեց, որ նախագծի առաջնային եւ միակ  նպատակն է սահմանամերձ գյուղերի բնակիչներին էլեկտրաէներգիա տնտեսելու այլընտրանքային ուղի ներկայացնել. «Այս լամպերը ունենալով 3 տարվա երաշխիք եւ օգտագործելով 30 000 ժամ եւ ավելի, կնվազեցնի  օգտագործած էլեկտրաէներգիան, որն էլ իր հնարավորություն կտա գյուղացիներին ավելի քիչ գումար վճարել եւ կատարել խնայողություն»:  
 
Նախաձեռնության անդամները տեղեկացրեցին  նաեւ, որ միջինացված հաշվարկով՝ յուրաքանչյուր լուսադիոդային լամպ իր արժեքը փոխհատուցում է օգտագործման 3-րդ ամսում, իսկ միայն երաշխիքային 36 ամսվա ընթացքում տնտեսում է առնվազն 24000 դրամ, չհաշված այն, որ որակյալ լամպերը կարող են ծառայել մինչև 10 տարի՝ այդպիսով խնայելով մոտ 80000 դրամ:  Իսկ լամպերի անսարքության դեպքում արտադրող ընկերությունը պարտավորվում է անվճար չաշխատող լամպերը փոխարինել նորերով:
 
Նշվեց, որ Բերքաբեր, Դովեղ և Ոսկեպար համայնքներում տեղադրված լուսադիոդային լամպերի ձեռքբերումն իրականացվել է ՀՀ կառավարության կողմից տրամադրած միջոցներով:  Նախաձեռնության  անդամները  իրենց  հերթին շնորհակալություն  են հայտնում   ՀՀ կառավարությանը, Հաբիթաթ ֆոր Հյումենիթի Արմենիա հիմնադրամին, Վերականգնվող էներգետիկայի եվ էներգախնայողության հիմնադրամին, Էներգախնայողության աջակցման հիմնադրամ ՀԿ-ին , եւ  բոլոր այն կազմակերպություններին և անհատներին, ովքեր նպաստել են նախաձեռնության կայացմանը:
Նոյյան տապան  -   Բարեգործություն