Ահաբեկչության հետևանքով տուժածների թվում հայեր չկան. ԱԳՆ


Ահաբեկչության հետևանքով տուժածների թվում հայեր չկան. ԱԳՆ

  • 01-01-2017 21:19:34   | Թուրքիա  |  Մամլո հաղորդագրություն
Հայաստանի Արտաքին գործերի նախարարությունն  ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է.
 
«Ստամբուլում ահաբեկչության հետևանքով տուժածների թվում Հայաստանի քաղաքացիներ և ազգությամբ հայեր չկան»:
 
Հիշեցնենք, որ Ստամբուլում Ամանորի գիշերը 39 մարդ զոհվել է, մոտ 40-նն էլ տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել: 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն