«Մետաքսի ճանապարհ և ծաղիկների անձրև» խորագրով համերգը նվիրվում է ՀՀ և ՉԺՀ միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին


«Մետաքսի ճանապարհ և ծաղիկների անձրև» խորագրով համերգը նվիրվում է ՀՀ և ՉԺՀ միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին

  • 09-01-2017 12:57:24   | Հայաստան  |  Մշակույթ

ՀՀ մշակույթի ու Չինաստանի Ժողովրդական Հան¬րա¬պե¬տության մշակույթի նախարարությունների և ՀՀ-ում Չինաստանի Ժողովրդա¬-կան Հանրապետության դեսպանության աջակցությամբ` 2017 թվականի հունվարի 14-ին, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազ¬գա¬յին ակա¬դե¬միական թատրոնում, չինական Նոր տարվա կապակցութ¬յամբ տեղի կունենա Գանսյու նահանգի երգի-պարի անսամբլի «Մետաքսի ճանապարհ և ծաղիկ¬ների անձրև» խորագրով համերգը: 
 
Համերգը նվիրվում է Հայաստանի Հանրա¬պե¬տության և Չինաս¬տանի Ժողովրդական Հանրա¬պետության միջև դիվանագիտա¬կան հարաբերությունների ¬ հաստատման 25-ամյակին:
     Գանսյու նահանգի երգի-պարի անսամբլը հիմնադրվել է 1961 թվականին և ներկայացնում է Դունհուան քաղաքի արվեստը, սովորույթները և Մետաքսի ճանապարհի առանձնահատկությունները: Համերգային ծրագրի ընթացքում կներկայացվեն պարային ներկայացումներ, երաժշտա¬կան, գործիքային կատարումներ:
 
Նոյյան տապան  -   Մշակույթ