Ամփոփ տեղեկատվություն՝ 2016 թ ընթացքում ՀՀ ոստիկանության կարգապահական հանձնաժողովի կողմից կատարված աշխատանքների վերաբերյալ


Ամփոփ տեղեկատվություն՝ 2016 թ ընթացքում ՀՀ ոստիկանության կարգապահական հանձնաժողովի կողմից կատարված աշխատանքների վերաբերյալ

  • 09-01-2017 13:30:19   | Հայաստան  |  Իրավունք

2016 թվականի ընթացքում ՀՀ ոստիկանությունում հրավիրվել են ոստիկանության կարգապահական հանձնաժողովի 9 նիստեր, որոնց ընթացքում Հանձնաժողովի կողմից քննարկվել են ոստիկանության 43 ծառայողների վերաբերյալ իրականացված ծառայողական քննությունների 35 նյութեր:
 
Նիստերի ընթացքում Հանձնաժողովը որոշել է միջնորդել ՀՀ ոստիկանության պետին՝ 8 ծառայողների նկատմամբ կիրառել «նկատողություն», 5 ծառայողների նկատմամբ` «խիստ նկատողություն», 29 ծառայողների նկատմամբ` «ոստիկանությունից ազատում» կարգապահական տույժերը և 1 ծառայողի նկատմամբ ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության շտաբում իրականացված ծառայողական քննության նյութն ուղարկել ՀՀ ոստիկանության ներքին անվտնագության վարչություն` նոր քննության:
 
ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
Նոյյան տապան  -   Իրավունք

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play