Անցած 8 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 44 պատահար


Անցած 8 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 44 պատահար

  • 09-01-2017 13:32:53   | Հայաստան  |  Իրավունք

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունվարի 1-ից 9-ը hանրապետությունում արձանագրվել է սպանության 1 դեպք, որը բացահայտվել է:
 
Արձանագրվել է թմրանյութի հայտնաբերման 6 և զենք-զինամթերքի առգրավման 2 դեպք:
Արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 63 դեպքից բացահայտվել է 56-ը:
Բացահայտվել է գողության 24, խարդախության 9, յուրացման և խուլիգանության 2-ական դեպք:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության 1 դեպք։
Անցած 8 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 44 պատահար, ինչի հետևանքով 1 մարդ զոհվել է, 87-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Նոյյան տապան  -   Իրավունք