Քաղաքացիները կամավոր զենք-զինամթերք են հանձնում. ՀՀ Ոստիկանություն


Քաղաքացիները կամավոր զենք-զինամթերք են հանձնում. ՀՀ Ոստիկանություն

  • 09-01-2017 13:36:56   | Հայաստան  |  Իրավունք

Ոստիկանության Իջևանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ հունվարի 8-ին, ժամը 17.10-ին, 1979 թ. ծնված Անդրանիկ Բ.-ն կամավոր հանձնել է ինքնաձիգի պահունակ՝ լիցքավորված 5.45 մմ տրամաչափի 11 փամփուշտով, և ինքնաձիգի 7.62 մմ տրամաչափի 84 փամփուշտ:
 
***
Ոստիկանության Տավուշի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ հունվարի 8-ին, ժամը 11.30-ին, 1965 թ. ծնված Աշոտ Ա.-ն կամավոր հանձնել է «Կարաբինի» 7.62 մմ տրամաչափի՝ 14, ինքնաձիգի 5.45 մմ տրամաչափի 22 փամփուշտ, ինքնաշեն նռնակ` առանց պայթուցիչի, և «Ֆ-1» նռնակի պայթուցիչ:
 
***
Ոստիկանության Տավուշի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, հունվարի 8-ին, ժամը 13.00-ին, 1974 թ. ծնված Հասմիկ Հ.-ն կամավոր հանձնել է ինքնաձիգի 7.62 մմ տրամաչափի 53 փամփուշտ:
 
***
Ոստիկանության Դիլիջանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, հունվարի 8-ին, ժամը 16.50-ին, 1992 թ. ծնված Վաչե Դ.-ն կամավոր հանձնել է ինքնաձիգի 5.45 մմ տրամաչափի՝ 14, ինքնաձիգի 7.62 մմ տրամաչափի՝ 1, «Կարաբինի» 7.62 մմ տրամաչափի 85 և 14.5 տրամաչափի 9 փամփուշտ:
 
***
Ոստիկանության Դիլիջանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, հունվարի 8-ին, ժամը 19.35-ին, 1979 թ. ծնված Արթուր Մ.-ն կամավոր հանձնել է ինքնաձիգի 5.45 մմ տրամաչափի 78 փամփուշտ, ինքնաձիգի փամփշտատուփ՝ լիցքավորված 7.62 մմ տրամաչափի 30 փամփուշտով:
Նոյյան տապան  -   Իրավունք